Լորը՝ ջեռոցում. Այն շատ նուրբ է, հյութալի և գեղեցիկ ոսկեգույն

Լորը՝ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լորը՝ ջեռոցում. Այն շատ նուրբ է, հյութալի և գեղեցիկ ոսկեգույն կեղևով:

Դուք չեք պատկերացնի անգամ, թե ինչ զգլխիչ բույր է տարածվում խոհանոցում դրանք պատրաստելիս: Այն պարզապես կխենթացնի ձեզ, և կցանկանաք արագ փորձել գոնե մի կտոր:

Լորը՝ ջեռոցում

Լորը՝ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Լոր 3 հատ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Չորացրած սխտոր 1 թեյի գդալ
  • Պղպեղի խառնուրդ` ըստ ճաշակի
  • Ձիթապտղի յուղ 2-3 ճաշի գդալ

Լորը՝ ջեռոցում

Լորը՝ ջեռոցում

Լորը՝ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում անհրաժեշտ է կտրել լորերի պարանոցները, ինչպես նաև ցանկության դեպքում կտրեցինք ոտքերի և թևերի ծայրերը: Մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, ապա չորացնել թղթե սրբիչով:
  2. Հիմա դրանք տեղափոխել մի մեծ, խորը ամանի մեջ, ավելացնել աղ, պղպեղի խառնուրդ, չորացրած սխտոր, լցնում ձիթապտղի յուղ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  3. Այժմ ծածկել կամ փաթաթել սննդի թաղանթով: Այդ վիճակում դնել սառնարանում առնվազն 1 ժամով, կամ ավելի լավ է մեկ ամբողջ գիշեր:
  4. Մարինացված լորերը տեղավորել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա, այն դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, փայլաթիթեղի տակ թխվելու՝ 20 րոպե:
  5. Այնուհետև հանել փայլաթիթեղի շերտը և եփել ևս 15-20 րոպե, մինչև որ ոսկեգույն կեղև հայտնվի:

Լորը՝ ջեռոցում

Լորը՝ ջեռոցում

Լորը՝ ջեռոցում պատրաստ է: Լորերը ստացվում են հյութալի և քնքուշ, միսը բառացիորեն փլվում է ոսկորների վրայից: Նուրբ ու շատ համեղ ուտեստ հաճելի հյուրերի համար:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի տապակա

Խնդրում ենք Գնահատեք