Լցոնած դդմիկներ ջեռոցում. Համեղ, գունեղ և նրբահամ ուտեստ

Լցոնած դդմիկներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Համեղ, գունեղ և նրբահամ ուտեստ

Այս ուտեստը պատրաստվում է շատ ընտանիքներում, հատկապես համեղ է ստացվում, եթե վերցնում եք երիտասարդ դդմիկ, որը երկար ժամանակ շոգեխաշելու կարիք չունի:

Պատրաստման համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան լցոնած կաղամբի դեպքում:

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Դդմիկ 2 հատ
  • Սոխ 1 հատ
  • Գազար 1 հատ
  • Քաղցր պղպեղ 1 հատ
  • Պանիր 50 գ
  • Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի
  • Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ դդմիկները, մասերի բաժանել և յուրաքանչյուրից թեյի գդալով հանել միջուկը:
  2. Ստացված «բաժակները» յուղել ներսից և դրսից բուսական յուղով և թխել 20 րոպե 180 աստիճանով:
  3. Տապակել խորանարդներով կտրատած սոխը և քերած գազարը բուսական յուղով, ապա ավելացնել խորանարդիկներով կտրատած քաղցր պղպեղը, մանր կտրատած դդմիկի պտղամիսը, կանաչիներն ու սխտորը:
  4. Լցնել բաժակները տաակած բանջարեղենի խառնուրդով և վրան ցանել քերած պանիր:
  5. 20 րոպե թխել 180 աստիճանով տաքացրած ջեռոցում:

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Կերակուրը համեղ է, արագ և պարզ պատրաստվող: Դուք կարող եք բանջարեղենին խառնել  աղացած միս կամ սունկ, ստեղծել ձեր նախընտրած ցանկացած լցոնում:

Կարող եք թխել առանց պանրի: Պարզապես վրայից քսել թթվասեր կամ սերուցք, թթվասերի սոուս կամ տոմատի սոուս: Կարելի է դնել նաև հալած պանրի շերտ:

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկները ջեռոցում պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք