Լցոնած դդմիկներ ջեռոցում. Ճաշատեսակը պարզ է, բայց շատ հագեցնող

Լցոնած դդմիկներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Ճաշատեսակը պարզ է, բայց շատ հագեցնող, այն կարող է պատրաստել նույնիսկ խոհանոցն այնքան էլ չսիրող ամուսինը:

Շուկայում առաջին դդմիկները հայտնվեցին վերջերս: Չնայած դրան, հոգատար տանտիրուհիներն արդեն լիովին օգտագործում են դրանք տան ճաշեր պատրաստելու համար: Հատկապես տարածված են դդմիկով ձմեռվա պահածոները: Իսկ որքան համեղ են ջեռոցում պատրաստվող, կողային ուտեստով, լցոնած դդմիկները:

Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել դդմիկը կարտոֆիլով: Ջեռոցում պատրաստվող այս ուտեստը շատ պարզ է և մեկ տապակը բավարար է երեխաների, ծնողների և նույնիսկ հեռավոր հարազատներին հագեցնելու համար:

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Բաղադրությունը

  • Դդմիկ 4 հատ
  • Աղացած տավարի միս 300 գ
  • Սոխ 1 հատ
  • Կարտոֆիլ 600 գ
  • Սխտոր 2 պճեղ
  • Թթվասեր 100 գ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Արևածաղկի ձեթ 50 մլ
  • Մաղադանոս 10 գ
  • Աղ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ ըստ ճաշակի
  • Պապրիկա ըստ ճաշակի

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ դդմիկները, կտրել ծայրերը: Բանջարեղենը բաժանել 3-4 հավասար մասերի:
  2. Օգտագործելով գդալ կամ դանակ, զգուշորեն հանել պտղամիսը` առանց վնասելու կեղևը:
  3. Ստացված օղակները բոլոր կողմերից աղ և պղպեղ անել: Պտղամիսը մի կողմ դրեք, այն դեռ պետք կգա:
  4. Աղացած միսը (կարող եք վերցնել ցանկացած) խառնել մանրացված սոխի հետ, ավելացնել ճզմած  սխտորը, աղը պղպեղը, մանր կտարատած կանաչիներ և համեմունքներ` ըստ ճաշակի: Ստացված զանգվածը խառնել գդալով և ձևավորել գնդիկներ: Դրանք տեղադրել դդմիկի օղակների մեջ:
  5. Կարտոֆիլը կլպել, կտրել կտորներով և լվանալ: Դդմիկի պտղամսի հետ միասին լցնել փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի վրա: Համեմունքներ անել, աղ ավելացնել, և վրան յուղ լցնել: Տեղադրեք լցոնած դդմիկի օղակները կարտոֆիլի արանքներում: Աղացած մսի վերևում լցնել թթվասեր և քերած պանիր: Տապակը փակել փայլաթիթեղով, ուղարկել ջեռոց:
  6. Նախ պատրաստել դդմիկները 180 աստիճանով 1 ժամ: Դրանից հետո հանել փայլաթիթեղը: Պանիր շաղ տալ ամբողջ ուտեստի վրա: Եփել նույն ջերմաստիճանում ևս 10 րոպե:

Լցոնած դդմիկներ ջեռոցում

Լցոնած դդմիկները ջեռոցում պատրաստ են:

Բարի ախորժակ:

 

Խնդրում ենք Գնահատեք