Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այս բաղադրատոմսով Լցոնած դդմիկ ջեռոցում պատրաստելուց հետո կրկին կսիրահարվեք այս առողջարար բանջարեղենին:
Դդմիկը կարելի է համադրել գրեթե ցանկացած միջուկի հետ, քանի որ այն արագ կլանում է հարակից բաղադրիչների համն ու բույրը։ Այժմ կպատմեմ, թե ինչպես կարելի է լցոնած դդմիկին նուրբ սերուցքային համ հաղորդել:
Ջեռոցում դդմիկ պատրաստելու համար լավագույնն է վերցնել երիտասարդ բանջարեղեն, որն ունի փափուկ կեղև: Հակառակ դեպքում առաջարկում եմ այն թեթևակի կճպել բանջարեղեն մաքրելու դանակով։
Բաղադրիչներում նշված է արդեն կիսաեփ բրնձի քաշը, այնպես որ ուշադիր եղեք:

Լցոնած դդմիկ ջեռոցում. Բաղադրիչներ
_Դդմիկ 3 հատ
_Տավարի աղացած միս 350 գ
_Բրինձ 250 գ
_Սոխ 150 գ
_Կաթ 750 մլ
_Կոշտ պանիր 70 գ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
_Թթվասեր 3 ճաշի գդալ

Լցոնած դդմիկ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Կտրել դդմիկը օղակներով և զգուշորեն հանել մեջտեղի մասը:
_Դդմիկի միջուկներն և սոխի կեսը բլենդերով լավ մանրացնել:
_Խառնել աղացած միսը, կիսաեփ բրինձը, սոխ-դդմիկ խառնուրդը, աղն ու պղպեղը։
_Դդմիկի օղակները դնել ջեռոցի տապակի մեջ, առատորեն լցոնել դրանք ստացված միջուկով։
_Կաթը, քերած պանիրն ու թթվասերը խառնել։
_Լցոնած դդմիկի վրա լցնել պատրաստված խառնուրդով։
_Թխել 40 րոպե նախապես 180°C տաքացրած ջեռոցում։

Ձեզ կարող է թվալ, որ ջեռոցում թխած լցոնած դդմիկի լցոնը չափազանց ջրիկ է։ Մի անհանգստացեք, իրականում ճաշատեսակը չքնաղ համով կստացվի: Թխվելու ընթացքում դդմիկը կկլանի բոլոր հյութերը, ինչն էլ այն ավելի համեղ ու բուրավետ կդարձնի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







