Ներկայացնում ենք անսովոր նախուտեստ Լցոնած դդմիկ տոնական սեղանի և ընտանեկան ընթրիքի համար։ Ախորժելի կոճղերի տեսքով ուտեստը և՛ դիետիկ է, և՛ համեղ, այնպես որ, բոլորին դուր կգա:
Այս ուտեստի համար փորձեք նույն չափի փոքր դդմիկներ վերցնել, որպեսզի կոճղերը հավասար բարձրության վրա լինեն: Ցանկալի է, որ բանջարեղենը երիտասարդ լինի՝ ավելի հյութեղ և փափուկ մաշկով։
Գաղափար. Որպեսզի դդմիկի միջուկը դեն չգցեք, պատրաստեք բլիթներ։ Դրա համար միջուկը պատառաքաղով տրորել ամանի մեջ, ավելացնել 2 ձու և 100 գ ալյուր։ Լցնել 0,5 թեյի գդալ փխրեցուցիչ, խառնել և տապակել բուսայուղի մեջ։

Լցոնած դդմիկ. Բաղադրիչներ
_Դդմիկ 4 հատ
_Խոզի միս 250 գ
_Սոխ 1 հատ
_Մաղադանոս 0,5 փունջ
_Բրինձ 4 ճաշի գդալ
_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
_Համեմ 0,5 թեյի գդալ
_Պապրիկա 0,5 թեյի գդալ
_Տոմատի մածուկ 1,5 ճաշի գդալ
_Ջուր 300 մլ
_Պրովանսյան համեմունքներ 1 թեյի գդալ
_Չերի լոլիկ 8 հատ


Լցոնած դդմիկ. Պատրաստման եղանակը
_Լվանալ դդմիկը, չորացնել, երկու կողմից կտրել ծայրերը։
_Պատառաքաղի միջոցով երկայնական ակոսներ արեք՝ կեղևը ավելի փափկացնելու համար:
_Յուրաքանչյուր դդմիկ կտրել 4 հավասար մասի։ Գդալով մեջը փորեք և հանեք միջուկի մի մասը: Թողեք հատակ մնա:
_Լցոն. Աղացած մսին ավելացնել մանր կտրատած սոխը, մանր կտրատած մաղադանոսը, հում բրինձը։ Խառնել զանգվածը։
_Լցնել ձիթապտղի յուղը, ավելացնել համեմունքներ՝ պղպեղ, համեմ և պապրիկա։ Աղ անել, կրկին մանրակրկիտ խառնել։
_Լոլիկով սոուս. Մի ամանի մեջ խառնել տոմատի մածուկը եռացրած ջրի հետ։ Ավելացնել պրովանսյան համեմունքներ և աղ անել ըստ ճաշակի, խառնել։
_Ձիթապտղի յուղով յուղել ջեռոցի կաղապարը։ Դրեք լցոնած դդմիկները: Չերրի լոլիկները մեջտեղից կիսել և միջուկը ծածկել։
_Դդմիկների վրա լցնել լոլիկի սոուսը և կաղապարը ծածկել փայլաթիթեղով:
_Մեկ ժամով թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում։

Համաձայնեք, այս ուտեստը կարող է զարմացնել հյուրերին: Որպես այլընտրանքային միջուկ կարող եք օգտագործել սունկը՝ սոխով և կոշտ պանրով։

Այս դեպքում լոլիկի փոխարեն խորհուրդ ենք տալիս թթվասերով միջուկ պատրաստել կանաչիներով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետ







