Լցոնած դդմիկ. Թեթև համեղ և հագեցնող խորտիկ

Լցոնած դդմիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում եմ պատրաստել Լցոնած դդմիկ աղացած մսով, լոլիկով և կոշտ պանրով: Այս ուտեստը պարզ է, արագ պատրաստվող և շատ համեղ։

Լցոնած դդմիկ

Լցոնած դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Լոլիկ 2 հատ

_Ցանկացած աղացած միս 250 գր

_Պանիր 130 գր

_Սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Լցոնած դդմիկ

Լցոնած դդմիկ. Պատրաստման եղանակը

_Լվանալ դդմիկը և կտրատել մոտ 1 սմ հաստությամբ շերտերով։

Հուշում․ եթե շատ երիտասարդ դդմիկ ունեք, մի հանեք կեղևը, այն մի փոքր քաղցրություն է հաղորդում ուտեստին։

_Բաժակով կտրել մեջտեղը, միջուկը բլենդերով մանրացնել։

_Աղացած միսը խառնել դդմիկի խյուսի և կտրատած սոխի, աղի, պղպեղի և նախընտրած համեմունքների հետ։

_Ջեռոցի տապակը թեթևակի յուղել բուսական յուղով։

_Դդմիկի յուրաքանչյուր շրջանագծի մեջտեղում դնել աղացած միսը, մի փոքր սեղմել մատներով և դնել ջեռոցի տապակի վրա։

Հուշում․ այս լցոնված շրջանակները կարող եք թաթախել պաքսիմատի մեջ կամ պարզապես փշրանքներ ցանել վրան։

_Դդմիկի վրա դնել լոլիկի շերտ:

_Թխել մոտ 20-30 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

_Հանել, ցանել քերած պանիրը և թխել ևս 10 րոպե։

_Աղացած մսին ​​կարելի է ավելացնել նաև մանրացված կանաչի, անուշաբույր կանաչիները նույնպես ավելորդ չեն լինի։

_Խառնել քերած պանիրը կանաչիների հետ, սխտորով և մայոնեզով՝ ցողելու համար, այդպես ավելի համեղ է ստացվում:

Լցոնած դդմիկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շատ շքեղ լցոնած սմբուկ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք