Լցոնած լավաշ. Ամենաարագ ու նրբագեղ նախուտեստը, որ կարելի է պատրաստել 15 րոպեում

լցոնած լավաշ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լցոնած լավաշ. Ամենաարագ ու նրբագեղ նախուտեստը, որ կարելի է պատրաստել 15 րոպեում

Լցոնված լավաշ. թվում է, որ ոչ մի նոր բան հնարավոր չէ պատրաստել այս պարզ հացի օգնությամբ, բայց կարող եք վստահ լինել, որ այն տալիս է անսահման հնարավորություններ: Շատ պայծառ, հարուստ համ և անզուգական բույր ունեցող այս ուտեստը կգրավի ձեզ և ձեր հյուրերին առաջին իսկ փորձից:

լցոնած լավաշ

Լցոնած լավաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հայկական բարակ լավաշ 1 հատ
  • Երշիկեղեն կամ մսամթերք ձեր ընտրությամբ
  • Կոշտ պանիր
  • Լոլիկ
  • Քաղցր պղպեղ
  • Ցանկացած կանաչի` ձեր ճաշակով
  • Թթվասեր կամ մայոնեզ
  • Տոմատի մածուկ
  • Համեմունքներ

Լցոնած լավաշ

Լցոնած լավաշ. Պատրաստման եղանակը

  1. Փռել լավաշը սեղանին, վրան քսել ​​մայոնեզի և տոմատի սոուսի խառնուրդը, եթե մայոնեզ չեք սիրում, այն կարող եք փոխարինել թթվասերով:
  2. Դրա վրա շաղ տալ խոշոր քերիչով քերած պանիրը: Միսը կամ երշիկները մանրացնել և տարածել պանրի վրա:
  3. Լոլիկը կտրել շերտերով և շարել դրա վրա, լոլիկի վրա լցնել մանր կտրատած բուլղարական պղպեղը:
  4. Այս ամբողջի վրա շաղ տալ մանր կտրատած կանաչիներ, կարող եք բացարձակապես ցանկացած կանաչի վերցնել ձեր ճաշակով:
  5. Աղ, պղպեղ անել և ավելացնել ձեր սիրած համեմունքները, ոլորել լավաշը ռուլետի նման:
  6. Վերևի մասին քսել մայոնեզ կամ թթվասեր, 15-20 րոպե դնել ջեռոցում և տապակել մինչև խրթխրթան կեղև ստացվի:

Լցոնած լավաշ

Լցոնած լավաշը պատրաստ է: Այն կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք