Առաջարկում ենք թխել նուրբ, փափուկ ու լցոնած կարկանդակներ, որոնք սերուցքային կարագի շնորհիվ ստացվում են շերտավոր, բուրավետ։
Եթե դուք պարբերաբար փոխեք լցոնումները, ամեն անգամ կունենաք տարբեր համերի բուլկիներ:

Լցոնած կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք կաթ 200 մլ
_Ջուր 200 մլ
_Բուսական յուղ 100 մլ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Կենդանի խմորիչ 25 գ կամ չոր 8 գր
_Ձու 1 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Ալյուր մոտ 750 գր
_Կարագ 150 գր

Լցոնած կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Միջուկի համար օգտագործեք քաղցր կամ աղ արած կաթնաշոռ, կարող եք լցոնել նաև սամիթով, պանիրով կամ սուլուգունիով, աղացած մսով և այլն։
_Խառնել կաթն ու ջուրը, ավելացնել շաքարավազն ու խմորիչը, խառնել մինչև միատարր զանգված դառնա և թողնել մինչև փրփուր առաջանա:
_Ավելացնել ձուն, աղը, բուսայուղը և խառնել։
_Մաղած ալյուրը լցնել մասերով և հունցել չկպչող և փափուկ խմոր։
Հուշում. Զգույշ եղեք ալյուրի հարցում, զանգվածը չպնդացնեք, պարզապես լավ հունցեք։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1-1,5 ժամ։
_Հասունացած խմորը բաժանել մասերի և ստանալ 16 գնդիկ:
_Գրտնակել բարակ շերտերով և յուրաքանչյուրին քսել հալած կարագ, 2-ական շերտ իրար վրա դնել։
_Շրջանակը կտրատել 4 մասի, յուրաքանչյուրի վրա դնել միջուկը (քերած պանիր) և լայն մասից սկսած գլանափաթեթներ ոլորել, ապա դրանք փաթաթել կլոր բուլկիի նման։
_Բուլկիները դասավորել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա, ծածկել և թողնել 20 րոպե։
_Խմորի վրա քսել դեղնուցով հարած կաթ։ Կարող եք նաև ցանել քնջութի սերմերով։
_Թխել 180 աստիճանով մոտ 20 րոպե։

Բուլկիները շատ քնքուշ են, փափուկ և եթերային, սերուցքային բույրով և համով, հալված միջուկով։
Բարի ախորժակ:







