Հավով և կարտոֆիլով լցոնած կարկանդակները ստացվում են շատ հագեցնող, համեղ և ախորժելի:
Դրանք նույնիսկ կարող եք մատուցել տոնական սեղանին կամ ձեզ հետ վերցնել պիկնիկի:

Լցոնած կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Թթվասեր 1 բաժակ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_Ալյուր 650 գր
Լցոնի պատրաստելու համար
_Հավի փափկամիս 400 գր
_Սոխ 2 — 3 հատ
_Կարտոֆիլ 4 հատ
_Կարագ 30 գր
_Աղ, պղպեղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի


Լցոնած կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_Թթվասերը խառնել ձվի և սպիտակուցի հետ, ավելացնել աղ, շաքար:
_Ավելացնել փափկած կարագ և հունցել:
_Լցնել փխրեցուցիչ խառնած մաղած ալյուրը և հունցել խմորը:
_Ծածկել և թողնել 30 րոպե:
_Խառնել մանր կտրատած միսը, սոխը և կարտոֆիլը, համեմել աղով և պղպեղով, համեմունքներով և կանաչիչներով` ըստ ճաշակի:
_Խմորը բաժանել 8 մասի, գրտնակել բլիթներ և շարել միջուկը: Սեղմել եզրերը և ձևավորել կլոր բլիթ:
_Դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, վրան քսել հարած դեղնուց:
_Թխել 180 աստիճանով մոտ 30-40 րոպե:

Կարկանդակները կարող են մատուցվել տաք կամ սառը վիճակում: Դրանք ստացվում են պարզապես հիասքանչ, գոհացուցիչ փափուկ և փարթամ:
Սրանք կարող են պատրաստվել ճաշի կամ խնջույքի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարկանդակ ջեռոցում







