Լցոնած կարտոֆիլ. Դժվար է դիմակայել այս գայթակղիչ ընթրիքին

Լցոնած կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած կարտոֆիլ կարելի է մատուցել որպես տոնական սեղանի կենտրոնական ուտեստ, կամ կարող եք այս ուտեստը պատրաստել հենց այսօրվա ճաշի կամ ընթրիքի համար։

Լցոնած կարտոֆիլ

Լցոնած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 15 հատ

_Ցանկացած միս 250 գր

_Տոմատի մածուկ կամ կետչուպ 50 գր

_Սոխ 1 հատ

_Թթվասեր 50 գր

_Կարագ 50 գր

Լցոնած կարտոֆիլ

Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել և մեջտեղից կտրել, եփել մինչև կիաեփ վիճակը՝ մոտ 8 րոպե։

_Միսն ու սոխը մսաղացով աղալ, համեմել համեմունքներով, աղով, մանր կտրատած կանաչիներով։

_Կարտոֆիլը լցոնել աղացած մսով և դնել ջեռոցի ամանի մեջ։

_Փափկած կարագը խառնել թթվասերի, տոմատի մածուկի, մանրացված սամիթի և սխտորի հետ, ավելացնել ջուր, աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի։

_Այս սոուսը լցնել կարտոֆիլի վրա։

_Թխել 30 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում։

Լցոնած կարտոֆիլ

Հուշում. կարող եք ցանել քերած պանիր ​​և թխել ևս 5-7 րոպե։

Շատ համեղ է ստացվում նաև երբ աղացած միսը փոխարինում են կտրատած կանաչիներով ու սխտորով խառնած տնական կաթնաշոռով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք