Լցոնած կոտլետներ. Նուրբ միջուկով, անուշաբույր ուտեստ 

Լցոնած կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած կոտլետներ կարտոֆիլով և պանրի միջուկով, կանաչիներով՝ սա հիանալի ուտեստ է:

Նախուտեստ, որը կարելի է մատուցել ընթրիքի և տոնական սեղանի վրա։

Լցոնած կոտլետներ

Լցոնած կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 600 գր

_Սոխ 1 հատ

_Ձու 1 հատ

_Աղ, պղպեղ, պապրիկա, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սպիտակաձավար 2 ճաշի գդալ

Միջուկը պատրաստելու համար 

_Խաշած կարտոֆիլ 200 գր

_Պանիր 100 գր

_Կարագ 30 գր

_Կանաչի՝ ըստ ճաշակի

Լցոնած կոտլետներ

Լցոնած կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել քերած սոխով, աղով, պղպեղով, համեմունքներով, ավելացնել ձուն և սպիտակաձավարը։

_Զանգվածը լավ խառնել։

_Կարտոֆիլը պատառաքաղով տրորել կամ քերել միջին քերիչով — դա միջուկն ավելի փափուկ և նուրբ կդարձնի:

_Խառնել քերած պանիրը, մանրացված կանաչիները, փափկած կարագը, աղը և պղպեղը։

_Կոտլետներ ձևավորել՝ լցոնելով պատրաստի միջուկով, լավ թաթախել պաքսիմատի կամ ալյուրի մեջ։

_Տապակել բուսայուղի մեջ երկու կողմից։

Լցոնած կոտլետներ

Կոտլետները շատ հյութալի են, միջուկը պարզապես հալչում է բերանում և իդեալական է աղացած մսի համար։ Սերուցքային սոուսն ավելի համեղ է դարձնում կոտլետները: Այն պատրաստեք կարագի մեջ խառնելով մանր կտրատած սամիթ ու սխտոր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք