Լցոնած հավի կրծքամիս. Պատրաստման պարզ և հեշտ բաղադրատոմս

Լցոնած հավի կրծքամիս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած հավի կրծքամիս. Պատրաստման պարզ և հեշտ բաղադրատոմս

Նման ուտեստը կզարդարի ցանկացած սեղան և այն տոնական կդարձնի: Ուտեստը պատրաստելու համար ձեզ հարկավոր են ամենապարզ բաղադրիչները, որոնք կան յուրաքանչյուր տանը: Այս բաղադրատոմսը դուր կգա ամբողջ ընտանիքին, կհամոզվեք, երբ այն պատրաստեք:

Լցոնած հավի կրծքամիս

Լցոնած հավի կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս 3 հատ
  • Մայոնեզ 2 ճաշի գդալ
  • Մանանեխ 1 ճաշի գդալ
  • Սխտոր 1-2 պճեղ
  • Քաղցր պղպեղ
  • Շամպինիոն 100-150 գ
  • Լոլիկ 1 հատ
  • Կանաչիներ
  • Պանիր 100 գ
  • Ձու 1 հատ

Լցոնած հավի կրծքամիս

Լցոնած հավի կրծքամիս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Սկսելու համար յուրաքանչյուր կրծքամսի կտորի մեջ կտրվածքներ անել` գրպանիկի տեսքով:
  2. Մի ամանի մեջ խառնել մայոնեզը, մանանեխը, թակած սխտորը և ամեն ինչ մանրակրկիտ խառնել, այս խառնուրդով քսել կրծքամիսը:
  3. Ջեռոցի ձևամանը յուղել բուսական յուղով, կրծքամիսը տեղափոխել մեջ և թող մնա:
  4. Այդ ընթացքում բուլղարական պղպեղը կտրել խորանարդիկներով, սունկը՝ մանր կտորներով, լոլիկը նույնպես կտրել խորանարդիկներով, կանաչին՝ մանր կտրատել: Այս ամենը լցնել առանձին ամանի մեջ:
  5. Պանիրը քերել խոշոր քերիչով, մեջը կոտրել ձվերը, ավելացնել աղ ու պղպեղ, խառնել ամեն ինչ:
  6. Կրծքամսի գրպանները լցնել լցոնով:
  7. Այժմ ձևամանը դնել 20-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Լցոնած հավի կրծքամիս

Լցոնած հավի կրծքամիսը պատրաստ է: Այնքան համեղ է, որ պարզապես հիանում ես, բույրը եփելու ընթացքում այնքան հաճելի է, որ անհնար է սպասել, թե երբ արդեն կարող ես համտեսել գոնե մի կտոր:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի կրծքամսով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք