Հիանալի և հագեցնող ուտեստ Լցոնած մակարոնի այս բաղադրատոմսը շատ հարմար է ճաշի կամ ընթրիքի համար:

Լցոնած մակարոն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մակարոնեղեն 200 գր
_Աղացած միս 150 գր
_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սոխ 1 հատ
_Տոմատի մածուկ 4 ճաշի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Պանիր 70 գր
_Լոլիկ 3 հատ

Պատրաստման եղանակը
Պատրաստել բաղադրիչները.
_Մաքրել սոխը և մանր կտրատել, տապակել բուսայուղի մեջ, ավելացնել աղացած միսը, սոյայի սոուսը, տոմատի մածուկը, պղպեղը և աղացած միսը հասցնել պատրաստության։
_Լցոնի համար մակարոնը եփել աղ արած ջրի մեջ, որից հետո լցնել քամոցի մեջ։
_Մակարոնի վրա լցնել տապակած աղացած միսը, խառնել։
_Թխելու համար նախատեսված ամանին յուղ քսել, մեջը լցնել լցոնած մակարոնը, հարթեցնել։
_Ավելացնել կտրատած լոլիկն ու քերած պանիրը։

_Թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Վերմիշելով փլավ ամենահամեղ տարբերակը







