Լցոնած միս ջեռոցում պատրաստելու բաղադրատոմսը բավականին պարզ է:
Մթերքները մատչելի են ու պարզ, բայց արդյունքը, որը կստանաք, իսկապես շքեղ է: Գեղեցիկ, ախորժելի և բուրավետ միսը պանրով և լոլիկով թխվելու դեպքում անչափ համեղ է ստացվում։ Փորձեք այս խորտիկը պատրաստել և ձեր հյուրերը շատ գոհ կմնան։

Լցոնած միս ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի միս 2 կգ
_Պանիր 150 գ
_Լոլիկ 4 հատ
_Ֆրանսիական մանանեխ 3 ճաշի գդալ
_ Սոյայի սոուս 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Պղպեղ, աղ, համեմունքներ ըստ ճաշակի

Լցոնած միս ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Բաղադրատոմսում նշված է խոզի միս, բայց դուք կարող եք անել հավի կրծքամսով:
_Խառնել սոյայի սոուսն ու ֆրանսիական մանանեխը, ավելացնել աղ ու համեմունքներ, տարբեր համեմունքներ, անուշաբույր խոտաբույսեր։
_Խոզի կտորի վրա խորը կտրվածքներ անել, որ ակորդեոն ստանաք։
_Կտրվածքների արանքում մի քիչ աղ, պղպեղ անել։
_Սոուսը լավ քսել մսի կտրվածքների մեջ և շուրջբոլորը:
_Թողնել, որ մի երկու ժամ մարինացվի՝ ծածկելով մսի ամանը։ Ավելի լավ է, իհարկե, թողնել ողջ գիշեր մարինացվի:
_Սխտորը կտրատել շերտերով։
_Լոլիկը և պանիրը կտրատել շերտերով։
_Կտրվածքների մեջ դնել լոլիկ, պանիր, սխտոր, միսը փաթաթել փայլաթիթեղով և այն ատամի չոփիկով ծակծկել։
_Թխել 200 աստիճանում մոտ 1,5 ժամ, ապա բացել փայլաթիթեղը և կարմրացնել խոզի միսը 20 րոպե։

Նման նախուտեստը մատուցեք և՛ տաք, և՛ սառը, ուղղակի կատարյալ է երկու տարբերակներում էլ՝ հյութալի, նուրբ, լոլիկի և սեփական հյութի մեջ թաթախված։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խոզի միսը ջեռոցում







