Լցոնած շամպինիոններ. Մատուցել կարելի է թեկուզ ամեն օր ճաշին կամ ընթրիքին

Լցոնած շամպինիոններ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած շամպինիոնները հավի մսով և պանրով շատ համեղ և բուրավետ են։

Այս համեղ խորտիկն իդեալական հուրասիրություն է:

Լցոնած շամպինիոններ

Լցոնած շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Մեծ շամպինիոններ 600 գր

— Պանիր 70 գր

— Հավի բդիկ 1 հատ

— Սխտոր 2 պճեղ

— Սոխ 1 հատ

— Համեմունքներ, աղ, պղպեղ, կանաչիներ, թթվասեր, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Լցոնած շամպինիոններ

Լցոնած շամպինիոններ. Պատրաստման եղանակը

_Սունկը լվանալ, թղթե սրբիչներով չորացնել ու ոտքը հանել։

_Սնկի ոտքերը մանր կտրատել։

_Սոխը, կանաչին մանր կտրատել, պանիրը քերել խոշոր քերիչով։

_Վերցնել հավի ցանկացած միս, եփել այն և նաև մանր կտրատել։

_Սոխը տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկեգույն դառնալը, ավելացնել սնկի շերտերը և տապակել, մինչև փափկի։

_Ավելացնել մի քանի ճաշի գդալ թթվասեր, կտրատած կանաչիներ, եփել մի քանի րոպե։

_Աղ, պղպեղ ավելացնել այլ համեմունքներ, ճզմած սխտոր:

_Միջուկով լցոնել շամպինիոնները, դնել յուղ քսած տապակի մեջ։

_Վրան պանիր ցանել։

_Թխել 190 աստիճան ջերմաստիճանում, մոտ 30 րոպե։

Լցոնած շամպինիոններ

Խորհուրդ՝ որպես միջուկ կարող եք կտրատել նաև խոզապուխտը, երշիկեղենը, կամ աղացած միսը եփել և խառնել կանաչիների հետ։ Համեղ է նաև մի քանի տեսակի պանիր օգտագործելը և մի մասը խառնել միջուկի հետ, իսկ մի մասը՝ ցանել վրան։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք