Լցոնած պղպեղներ. Դյուրամարս և ախորժելի ուտեստ

Լցոնած պղպեղներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Լցոնած պղպեղներ. Դյուրամարս և ախորժելի ուտեստ

Ես այս ուտեստը փորձեցի ընկերուհուս տանը: Պղպեղն ինձ այնքան դուր եկավ, որ գրեթե բոլորը մենակ կերա: Լցոնած պղպեղ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան: Ես դրանք սովորաբար տապակում էի: Բայց այն, ինչ կերա ընկերուհուս տանը՝ գերազանցեց բոլոր պատկերացումներս: Այնպես որ, ես խնդրեցի բաղադրատոմսն ու ինքս փորձեցի պատրաստել: Կիսում եմ ձեզ հետ այս հրաշալի բաղադրատոմսը:

Լցոնած պղպեղներ

Լցոնած պղպեղներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Քաղցր պղպեղ 14 հատ
  • Աղացած հավի միս 500 գր
  • Սոխ 2 հատ
  • Գազար 1 հատ
  • Սխտոր 3 պճեղ
  • Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
  • Թթվասեր 100 գր
  • Աղ և պղպեղ`ըստ ճաշակի

Լցոնած պղպեղներ

Լցոնած պղպեղներ

Լցոնած պղպեղներ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ պղպեղը և մաքրել այն սերմերից և միջնապատերից:
  2. Պղպեղները լցոնել խճողակով, որի համար պետք է խառնել աղացած հավի միս, կտրատած սոխ և սխտոր, լավ լվացված հնդկաձավար, աղ, պղպեղ:
  3. Լցոնած պղպեղները դնել ջեռոցի հրակայուն ամանի մեջ:
  4. Սոուսի համար մանր կտրատած սոխը և գազարը տապակել թավայի մեջ: Դրանից հետո ավելացնել տոմատի մածուկն ու թթվասերը: Ջուր ավելացնել և լավ խառնել, մինչև որ հարթվի: Թող սոուսը եփվի 3 րոպե:
  5. Ստացված սոուսը լցնել պղպեղի վրա և դնել նախապես տաքացրած ջեռոցում:
  6. Թխել 180 աստիճանով 40 րոպե:

Լցոնված պղպեղներ

Լցոնած պղպեղներ

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կարմիր պղպեղ

Խնդրում ենք Գնահատեք