Լցոնած պղպեղը վաղուց ծանոթ ու սիրելի ուտեստ է։ Հենց այսպիսի ավանդական բաղադրատոմսերից է, որ տնային տնտեսուհիներն ամենից հաճախ փորձարկում են։
Կաթնաշոռով լցոնած պղպեղը եփվում է 10 րոպեում, իսկ մնացած գործն անում է ջեռոցը։ Ի դեպ, կանաչ սոխի փոխարեն կարող եք օգտագործել ձեր նախընտրած ցանկացած կանաչի։
Այս ուտեստը շատ պարզ է և դյուրամարս, բայց միևնույն ժամանակ բավականին հագեցնող է։

Լցոնած պղպեղ. Բաղադրիչներ
_Բուլղարական պղպեղ 6 հատ
_Կաթնաշոռ 350 գ
_Կանաչ սոխ 1 փունջ
_Ձու 1 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
Լցոնած պղպեղ. Պատրաստման եղանակը
_Կաթնաշոռին աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, ավելացնել ձուն և մանր կտրատած կանաչ սոխը, խառնել բաղադրիչները։
_Լվանալ պղպեղը և հանել սերմերը և ցողունները: Դա անելու համար զգուշորեն կտրեք պղպեղի վերին մասը (այն դեռ պետք կլինի):
_Պղպեղները ներսից աղ ու պղպեղ անել, լցոնել կաթնաշոռով և ծածկել նախապես կտրած գագաթներով։
_Թխելու համար նախատեսված կաղապարը ծածկել յուղաթղթով և յուղել արևածաղկի ձեթով։
_Պղպեղները շարել վրան, ցողել ձեթով, աղ և պղպեղ անել։
_Պղպեղները 35–40 րոպեով դրեք թխելու նախապես 200°C տաքացրած ջեռոցում։

Ճաշատեսակը շատ համեղ է և սննդարար։ Աղով, պղպեղով և ձեթով թխած բուլղարական պղպեղը բուրավետ և ախորժելի է։ Իսկ կաթնաշոռի հետ համադրված այն բացահայտվում է նոր տեսանկյունից:
Պատրաստեք լցոնած պղպեղներ այս բաղադրատոմսով և մատուցեք ճաշի, ընթրիքի համար կամ նույնիսկ որպես նախուտեստ:
Եթե հաջողվի գեղեցիկ կտրել պղպեղները, ապա շատ էլեգանտ տեսք կունենան։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ








