Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք նոր հետաքրքիր ուտեստ Մակարոն լցոնած սմբուկով, աղացած մսով, մակարոն․ Կաննելլոնի։ Բաղադրատոմսը համեղ է, նոր է, յուրահատուկ համադրություն է սմբուկի, մսի և մակարոնեղենի։ Մեր տանը այն երկար չի մնում սեղանին, տապակը շատ արագ դատարկվում է։

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն Բաղադրիչներ

Միջուկ սոուս Կաննելլոնի համար

  • Սոխ — 2 գլուխ
  • Սմբուկ — 1 հատ
  • Լոլիկ — 2 հատ
  • Աղացած տավարի փափկամիս — 450 գր․

Մակարոն խողովակաձև Կաննելլոնի

  • Մակարոն խոշոր խողովականման — 200 գր․
  • Սխտոր — 1 ատամ
  • Կանաչիների թարմ փունջ
  • Հալվող պանիր — 200 գր․
  • Համեմունքներ

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն պատրաստման եղանակ

  • Սկսենք միջուկի պատրաստելու գործընթացը
  • Մի փոքր պրոֆեսիոնալ խոհարար զգալու համար կօգտագործեմ այս խոհարարների ամենասիրելի դանակը իմ դանակների շարքից
  • Սրանով սկսենք մանր կտրատել երկու գլուխ սոխը
  • Լցնենք տապակի մեջ, վրան ավելացնենք բուսայուղ

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի

  • Պետք է սոխեռած անենք
  • Թույլ կրակին դնենք սոխը և ացնենք լոլիկները նախապատրաստելուն
  • Մեկ բաժակ եռացրած ջուր է պետք, հաշված վայրկյանների ընթացքում իմ թեյնիկը մեկ բաժակ ջրի համար նախատեսված իր տուրբո ռեժիմով՝ այդ մեկ բաժակը շատ արագ կեռացնի
  • Ի դեպ այս թեյնիկի ցուցիչի շնորհիվ ես իմացա, որ մեր ծորակից հոսող ջրի տաքությունը հիմնականում 11-13 աստիճան է լինում
  • Եռացած ջուրը լցնենք լոլիկների վրա, որի մեջ մնալով մոտ 5 րոպեից լոլիկները առանց խնդիր կկեղևահանվեն
  • Կտրատենք այս երկու լոլիկն էլ սոխի չափ մանր և ավելացնենք սոխեռածի վրա
  • Կարելի էր այս ուտեստի հետե Բեշամել սոուս պատրաստել, շատ համապատասխան է մեր կաննելլոնի հետ, բայց այս անգամ իմ ստեղծագործությունն եմ ներկայացնում
  • Եթե ցանկանաք Բեշամել սոուս անպայման կպատրաստենք մեր ալիքում
  • Աղ և սև պղպեղ լցնենք, ի դեպ պղպեղի խոշորությունը այսպես կարգավորենք, որպեսզի հնարավորինս խոշորահատիկ աղացվի
  • 1 թեյի գդալ կծու աջիկայի փոշի եմ ես սիրում ավելացնել այսպիսի լցոնների վրա
  • 1 թեյի գդալ անանուխի փոշի ավելացնենք
  • Տեղադրենք սխտորճզմիչի գլխիկը և մեկ ատամ սխտոր ճզմենք, խառնենք և մեր ուտեստի լցոնն արդեն դնենք կողքի
  • Մեկ խոշոր սմբուկը կտրատենք մանր խորանարդիկների բուսայուղ ավելացնենք և տապակենք
  • Մի փոքր կարմրելուն պես մի կողմ տանենք և տապակի մեջ ավելացնենք աղացած տավարի փափկամիս
  • Միասին ևս մի 10 րոպե տապակենք

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի

  • Աղ և պղպեղ անենք
  • Մի փունջ թարմ կանաչիներ հենց այսպես կանաչեղենի կտրատման համար նախատեսված այս հարմարավետ մկրատով կտրատենք մեր լցոնի վրա
  • Խառնենք և դնենք կողքի՝ լցոնը պատրաստ է
  • Այժմ մեկ այլ կաթսայի մեջ արդեն եռացած ջուր լցնենք
  • Աղ լցնենք ջրի մեջ բավարար չափով
  • Այս ջրում մի թեթև խաշելու ենք մեր ուտեստի հիմնական բաժինը՝ խոշոր խողովականման մակարոնը
  • Ջուրը եռալուն պես կտեղավորենք մակարոնը ջրի մեջ, մեկ երկու րոպե փափկեց վերջ, հանում ենք ջրից
  • Դնենք կողքի մի փոքր սառեն, այդ ընթացքում քերիչով կանցկացնենք հալվող պանիր
  • Քերիչ ընտրելուց ուշադիր եղեք, որ հիմքում սիլիկոնե տակդիր ունենա, որպեսզի քերելու ընթացքում չսահի և ձեզ չվնասի
  • Արդեն կարող ենք հավաքել մեր ուտեստը
  • Ջեռոցի համար նախատեսված մեր գեղեցիկ տապակի մեջ լցնենք մի փոքր սոուսից մեր նախապատրաստած
  • Արդեն սառած մակարոնները լցոնենք մսային խճողակով
  • Շարենք շերտով տապակի մեջ և վրան լցնենք սոուսի մնացած մասը
  • Վրան շաղ տանք մեր հալվող պանիրը
  • Պետք է վերջնական եփենք ջեռոցում,կարելի է միացնել վերև-ներքև պարզ ռեժիմը, բայց եթե ինձ նման խրխրթան տարբերակ եք նախընտրում և ձեր ջեռոցն էլ ունի կոնվեյերով հարմար ռեժիմ, ուրեմն դա միացրեք
  • 150 աստիճանում պետք է եփվի մոտ 10-15 րոպե
  • Եփվեցին, ահա ստացվեցին այսպիսի համեղ հյուրասիրություն

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի

  • Հուսով եմ առաջիկայում ընթրիքին դուք էլ կպատրաստեք այս ուտեստը և կգրեք ձեր կարծիքը, դա ինձ համար շատ կարևոր է
  • Ինչպես նաև ձեր լայքերն ու ակտիվությունը, թե յութուբյան ալիքում, թե ինստագրամում և թե ֆեյսբուքում, ես ձեզ հետ մեծ սիրով միշտ կիսվում եմ համեղ բաղադրատոմսերով, իսկ ձեզնից միայն մնում է բաժանորդագրվել մեր ալիքին և լայքեր դնել

Դե ինչ բարի ախորժակ։

Լցոնած Սմբուկով Աղացած մսով Մակարոն․ Կաննելլոնի Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք