Լցոնած փքաբլիթներ. Նման հրաշք կարկանդակներ, հավանաբար, դեռ չեք փորձել:
Դրանք լցոնելու շատ հետաքրքիր և յուրօրինակ համադրություն ենք առաջարկում: Դուք կարող եք փոփոխել բաղադրիչները, ըստ ձեր նախընտրությունների: Ստացվում է խենթորեն համեղ ուտեստ:

Լցոնած փքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ալյուր 300 գ
_Չոր խմորիչ 10 գ
_Շաքար
_Աղ
_Ձու
_Բուսական յուղ 20 մլ
_Տաք կաթ՝ մոտ 200 մլ
_Բուսական յուղ տապակման համար
_Սոխ
_Կես կարմիր պղպեղ
_Թունոս ձկնամիս 100 գ
_Եգիպտացորեն 100 գ
_Մաղադանոս
_Աղ և պղպեղ
_Պանիր 100 գ
_Չինական վերմիշել 150 գ
_Մայոնեզ

Լցոնած փքաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Մաղով անցկացրած ալյուրը լցնել խորը ամանի մեջ, կենտրոնում փոս անել, մեջը խմորիչը լցնել, տաք կաթն ավելացնել: Լցնել շաքարավազը և բուսական յուղը:
_Դրանից հետո ավելացնել հարած ձվերը, և խմորը հունցել ձեռքերով, անհրաժեշտության դեպքում էլի կաթ ավելացնել: Հունցել փափուկ, առաձգական խմոր, թողնել այն սննդային թաղանթով ծածկված՝ հասունանալու համար:
_Այդ ընթացքում զբաղվենք լցոնմամբ, դրա համար մանր կտրատել սոխը, բուլղարական պղպեղը: Դրանք լցնել բուսայուղով թավայի մեջ և տապակել: Աղ ու պղպեղ անել` ըստ ճաշակի:
_Եփել չինական վերմիշելը, աղ և պղպեղ անել: Քամելուց հետո վրան լցնել տապակած բանջարեղենը, ավելացնել թունոսի մանր կտորները, լցնել եգիպտացորեն, մանր կտրատած կանաչիները և մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
_Խմորը հարմարության համար բաժանել 2 մասի, այնուհետև յուրաքանչյուր մասը գրտնակել շրջանի տեսքով, և յուրաքանչյուրը կտրստել հավասար հատվածների, եռանկյունների տեսքով:
_Եռանկյունիները տապակել մեծ քանակությամբ բուսական յուղի մեջ, մինչ ոսկե դարչնագույնը: Դրանից հետո յուրաքանչյուր բլիթի մեջ կտրվածքներ անում և դրանք լցնել միջուկով: Վրան ավելացնել քերած պանիր:

Լցոնած փքաբլիթները պատրաստ են: Իսկական նրբություն, պարզապես մատները հետը կուտեք, այնքան համեղ են:
Տեսանյութ
Փքուն ալադիներ







