Խաշլաման հայկական խոհանոցի ազգային կերակրատեսակների վառ ներկայացուցիչ է։
Այս ուտեստը պատրաստելու շատ տարբերակներ կան։ Յուրաքանչյուր խոհարար իհարկե ունի իր նախասիրությունները, բայց այս կերակուր պատրաստելու հիմնական սկզբունքը կաաթսայի մեջ շերտերով միս և բանջարեղեն շոգեխաշելն է:
Դե, իսկ ճիշտ համեմունքները կօգնեն այս ուտեստն էլ ավելի համեղ դարձնել:

Խաշլամա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի միս 700 գր
_Սոխ 3 հատ
_Լոլիկ 3 հատ
_Բուլղարական պղպեղ 2 հատ
_Կարտոֆիլ 5 հատ
_Կարմիր կիսաքաղցր գինի 100 մլ
_Սխտորի փոշի 1 թեյի գդալ
_Համեմունք մսի համար՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ զարդարման համար

Խաշլամա. Պատրաստման եղանակը
_Տավարի միսը կտրատել խոշոր կտորներով և կիտրոնի հյութ ավելացրած ջրի մեջ։ Ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
_Լոլիկը կտրատել հաստ օղակներով։
_Կաթսայի հատակը յուղել բուսական յուղով, շարել լոլիկի կտորները, միսը մի շարքով դնել լոլիկի վրա։
_Սոխը կտրատել կիսաօղակներով:
_Մսի վրա լցնել սոխ, սխտորի փոշի և մսի համար նախատեսված համեմունքներով:
_Բուլղարական պղպեղը կտրատել շերտերով, կարտոֆիլը՝ հաստ շրջանակներով։
_Եթե մթերքները շատ են, կարող եք կրկնել շերտերը:
_Կարտոֆիլի վրա դնել լոլիկի շրջանակները, որոնց թեթև աղ անել, գինին լցնել։
_Մի քիչ ջուր ավելացնել, և եփել մեկ ժամ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հայկական Խաշլամա շարովի







