Կաղամբով Խխունջաձև տոլման տավարի աղացած մսով լոլիկի-բանջարեղենային սոուսով այնքան համեղ ու ախորժելի է, որ անպայման հաճախ կպատրաստեք։

Խխունջաձև տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամբ 1 գլուխ
_Տավարի աղացած միս 600 գր
_Բրինձ 150 գր
_Սոխ 250 գր
_Կանաչի՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Տապակելու համար
_Սոխ 250 գր
_Գազար 250 գր
_Սխտոր 3 պճեղ
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Աղ, համեմունքներ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Սոուսը պատրաստելու համար
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
_Բուսական յուղ 40 մլ
_Շաքարավազ 1,5 ճաշի գդալ
_Ջուր 250 — 300 մլ
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի


Խխունջաձև տոլմա. Պատրաստման եղանակը
_Եփել բրինձը մինչև կիսաեփ լինի, թողնել սառչի և խառնել աղացած մսի, կանաչիների, մանր կտրատած սոխի, համեմունքների, աղի, անուշաբույր կանաչիների հետ։
_Կաղամբի գլուխը կտրել, տերևները առանձնացնել ցողունից ու դնել եռացող ջրի մեջ: Փափկելուն պես՝ տերևները աստիճանաբար հանել ջրից։
_Երկարությամբ փաթաթել ու ոլորել տոլմաները:
_Սոխն ու գազարը շոգեխաշել բուսայուղի մեջ, ըստ ճաշակի կարելի է ավելացնել քաղցր պղպեղ։
_Ավելացնել տոմատի մածուկը, սխտորը, կանաչիները:
_Բանջարեղենը լցնել ջեռոցի ամանի մեջ, վրան դնել կաղամբով խխունջի տեսքով փաթաթված տոլմաները։
_Տոմատի մածուկը բուսայուղի մեջ լուծել տապակի մեջ, լցնել ջուրը, ավելացնել սոուսի բոլոր բաղադրիչները, եռացնել և լցնել կաղամբով տոլմայի վրա։
_Տապակը փակել փայլաթիթեղով։
_Թխել 180 աստիճանով մոտ 25 րոպե։
_Հեռացնել փայլաթիթեղը և թխել ևս 20 րոպե:


Այսպիսի բուրավետ և նուրբ ուտեստը կարող եք մատուցել կարտոֆիլի պյուրեի, տարբեր աղցանների և խորտիկների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կաղամբով տոլմա







