Խմորով տոլմա. Համեղ պարզ ուտելիք բանջարեղենային շերտի վրա

Խմորով տոլմա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ամենահամեղ Խմորով տոլման պատրաստվում է մթերքների նվազագույն հավաքածուով և նվազագույն ժամանակ է ծախսվում դրանց պատրաստման համար։

Բանջարեղենային շերտի վրա շոգեխաշած այս համեղ ուտեստը ձեզ անպայման դուր կգա։

Խմորով տոլմա

Խմորով տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 300 գր

_Աղ 0,5 թեյի գդալ

_Տաք ջուր 100 մլ

_Ձու 1 հատ

_Հավի միս աղացած 300 գր

_Տավարի միս աղացած 300 գր

_Սոխ 1 հատ

_Պղպեղ, համեմունքներ, սխտոր՝ ըստ ճաշակի

_Սամիթ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

Բուսական շերտի համար

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Լոլիկ 2 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ

_Օրեգանո, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Խմորով տոլմա

Խմորով տոլմա

Խմորով տոլմա. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի հետ, լցնել ջուրը, ավելացնել ձուն և հունցել առաձգական խմոր, ծածկել այն և թողնել 10 րոպե։

_Երկու տեսակի աղացած միսը խառնել, համեմել բոլոր համեմունքներով, աղով, կանաչիներով։

_Բանջարեղենը կտրատել կտորներով:

_Խմորը բաժանել 6 — 8 մասի և յուրաքանչյուրը գրտնակել երկար ու բարակ շերտով։

_Խմորի վրա քսել աղացած մսի զանգվածը և ռուլետի պես փաթաթել, եզրերը զգուշորեն վրա բերելով։

_Խորը տապակի մեջ շոգեխաշել բանջարեղենը, աղ և պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ և անուշաբույր կանաչիներ։

_Բանջարեղենային շերտը հարթեցնել և խմորով ռուլետները դնել վրան։

_Կափարիչով ծածկել տապակը և եփել թույլ կրակի վրա՝ մոտ 15-20 րոպե։

_Կարելի է մեկ անգամ շրջել, որպեսզի երկու կողմերը լավ հագեցած լինեն բանջարեղենի հյութով։

_Մատուցել բանջարեղենի հետ, վրան լցնել բանջարեղենի հյութը և ցանել սամիթ, մանր ճզմած սխտոր։

Խմորով տոլմա

Ճաշատեսակը հագեցնող է, բուրավետ, պատրաստման մեջ օրիգինալ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով տոլմա

Խնդրում ենք Գնահատեք