Խմորով տոլմա. Հասարակ մթերքներով պատրաստված ախորժելի ընթրիք

Խմորով տոլմա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բարակ և սովորական խմորը կարող է դառնալ օրիգինալ ուտեստ, օրինակ խմորով տոլմա, ախորժելի և համեղ ճաշ կամ ընթրիք։

Իսկ եթե ավելացնեք նաև առատ, համեղ մսային միջուկ, ապա ընդհանուր առմամբ այն գերազանց է ստացվում։

Խմորով տոլմա

Խմորով տոլմա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 400 գր

_Ջուր 200 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

Միջուկը պատրաստելու համար 

_Աղացած միս 500 գր

_Հնդկաձավար 80 գր

_Եռման ջուր 150 մլ

_Սոխ 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Լոլիկ 1 հատ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

Խմորով տոլմա

Խմորով տոլմա. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի հետ, լցնել ջրի մեջ, հունցել խմորը։

_Լցնել բուսայուղը և հունցել ոչ կպչուն, փափուկ խմոր։ Ծածկել և թողնել 10 րոպե։

_Հնդկաձավարը 20 րոպե շոգեխաշել եռման ջրով։

_Սոխը մանր կտրատել և խառնել աղացած մսի ու կանաչիների, աղի, պղպեղի և տարբեր համեմունքների հետ։

_Աղացած միսը խառնել հնդկաձավարի հետ, ավելացնել համեմունքներ և հունցել մինչև հարթվի։

_Խմորի բարակ շերտը գրտնակել և քսել բուսայուղով։

_Շերտը ձեռքերով ձգել, որ էլ ավելի բարակ դառնա։

_Կտրել 15 սմ կողմերով քառակուսիներ։

_Յուրաքանչյուրի վրա դնել միջուկը և փաթաթել խողովակաձև, եզրից՝ ներս փաթաթելով։

_Տապակել սոխն ու գազարը մինչև կիսաեփ վիճակ, ավելացնել տոմատի մածուկը և կտրատած լոլիկը՝ ըստ ցանկության, աղ և եփել մի քանի րոպե։

_Գլանակները վրան շարել, յուրաքանչյուր շերտը ցողել բուսայուղով, որպեսզի իրար չկպչեն։

_Մինչև «տոլմաների» կեսը լցնել եռման ջրով, 35 րոպե եփել կափարիչով ծածկված՝ թույլ կրակի վրա։

Խմորով տոլմա

Հյութալի և անուշաբույր ուտեստը մատուցեք թթվասերով, վրան ցանելով կանաչիներ։ Ցանկության դեպքում կարելի է նաև քերած պանիր ավելացնել։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք