Խոզապուխտով կարտոֆիլ. Նրբահամ ու հագեցնող, արագ պատրաստվող ընթրիք

Խոզապուխտով կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ամուսինս շատ է սիրում Կարտոֆիլ և մսեղեն, այնպես որ հաճախ եմ պատրաստում Խոզապուխտով կարտոֆիլ, որն անչափ ախորժելի և հագեցնող է: Այս բաղադրատոմսն այժմ իմ ամենասիրելիներից մեկն է:

Հաճախ եք տանը մտածում, թե ինչ պատրաստել ճաշի համար: Ի վերջո, ճաշատեսակը պետք է լինի հագեցնող, համեղ, ինչպես նաև հարմար լինի մեծ ընտանիքի համար: Մեր առաջարկած կերակուրը կարող եք պատրաստել թե որպես ընթրիք, թե որպես ճաշ։

Այս ուտեստի սիրված լինելու գաղտնիքը սովորական մթերքների և պատրաստման նվազագույն ժամանակի մեջ է:

Խոզապուխտով կարտոֆիլ

Խոզապուխտով կարտոֆիլ. Բաղադրիչներ

_ կարտոֆիլ — 5 հատ

_ աղ — մի պտղունց

_ խոզապուխտ — 200 գ

_ կաթ — 500 մլ

_ սոխ — 1 հատ

_ ալյուր — 2 ճաշի գդալ

_ կարագ — 2 ճաշի գդալ

Խոզապուխտով կարտոֆիլ

Խոզապուխտով կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_ Կարտոֆիլը եփել, կեղևահան անել և կտրատել միջին խորանարդիկներով։

_ Մինչ կարտոֆիլը եփվում է, խոզապուխտը և սոխը մանր կտրատել։

_ Տապակը տաքացնել բուսայուղով միջին կրակի վրա, տապակել խոզապուխտը և սոխը, մինչև ոսկե դարչնագույնը։

_ Սոուսի համար պետք է կարագը հալեցնել տապակի մեջ մարմանդ կրակի վրա։ Ալյուրը լցնել տապակի մեջ, խառնել կարագի հետ։ Կաթը լցնել ալյուրի վրա՝ բահիկով անընդհատ խառնելով սոուսը։ Կարևոր է, որ բաղադրիչները չայրվեն։

_ Կաթնային զանգվածին աղ անել, հարել այնքան, որ բոլոր գնդիկները վերանան։ Սպասել 5 րոպե, մինչև սոուսը թանձրանա և անջատել կրակը։

_ Թխելու համար նախատեսված տապակը յուղել արևածաղկի ձեթով։

_ Ներքևում լցնել կարտոֆիլը, վրան՝ տապակած սոխն ու խոզապուխտը։ Լցնել կաթով սոուսը:

_ Տաքացրեք ջեռոցը, դնել թխելու 20 րոպե։

Խոզապուխտով կարտոֆիլ

Այսպես կպատրաստեք խոզապուխտով և կարտոֆիլով համեղ և շատ հագեցնող ուտեստ։

Ցանկության դեպքում կարելի է եփման վերջում կերակուրի վրա պանիր ցանել, 5 րոպե դնել ջեռոցում, որ հալվի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անհավանական համեղ տավարի մսով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք