Արագ և հեշտ պատրաստվող Խոզապուխտով կոլոլակը շատ հյութեղ է, համեղ և շատ անուշաբույր:
Այս ախորժելի ուտեստը կարող եք նաև տոնական առիթներին մատուցել, որովհետև շատ գեղեցիկ ու գայթակղիչ տեսք ունի:

Խոզապուխտով կոլոլակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 800 գր
_Մի քանի կտոր բոքոն
_Խոզապուխտ 300 գր
_Ձու 1 հատ
_Սոխ 1 հատ
_Աղ և պղպեղ, համեմունքներ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
Միջուկի համար
— Ձու 3 հատ
— Կոշտ պանիր 100 գր
— Մայոնեզ 1 ճաշի գդալ
— Կանաչիներ և բուսական յուղ

Խոզապուխտով կոլոլակ. Պատրաստման եղանակը
_Վերցնել ցանկացած աղացած միս և խառնել բլենդերով մանրացված սոխի, ձվի, աղի, պղպեղի, համեմունքների և մանր կտրատած կանաչիների հետ:
_Բոքոնի կտորները թրջել, սպասել 5 րոպե, քամել և նույնպես ավելացնել աղացած մսին։
_Զանգվածը լավ խառնել, մինչև հարթվի։
_Եփած ձուն և պանիրը մանր քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, աղը, պղպեղը, թթվասերը և կանաչիները, խառնել և ձևավորել փոքրիկ գնդիկներ։
_Վերցնել մի քիչ աղացած միս, մեջտեղում դնել պանրի կտոր, կոտլետ կազմել և փաթաթել խոզապուխտով
_Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով և կոտլետները շարել մեջը։
_Տապակը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցում։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30 րոպե, որից հետո հեռացնել փայլաթիթեղը և եփել մինչև ոսկե դարչնագույն դառնա՝ 10 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Իշլի քյուֆթա







