Խոզապուխտով ռուլետներ. Հեշտ պատրաստվող հագեցնող ուտեստը շատ բուրավետ և ախորժելի է

Խոզապուխտով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզապուխտով ռուլետներ. Անչափ համեղ, հյութալի մսային ուտեստը շատ գաղթակղիչ տեսք կունենա տոնական սեղանին: Կարող եք պատրաստել նաև հանգստյան օրերին հաճելի ընտանեկան ընթրիքի համար:

Այս ռուլետները շատ դուր կգան քմահաճ հյուրերին, փորձեք պատրաստել և կհամոզվեք:

Խոզապուխտով ռուլետներ

Խոզապուխտով ռուլետներ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— աղացած միս 800 գ

— մի քանի կտոր բոքոն

— խոզապուխտ 300 գ

— ձու 1 հատ

— սոխ 1 հատ

— աղ և պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Միջուկը պատրաստելու համար վերցրեք.

— ձու 3 հատ

— կոշտ պանիր 100 գ

— մայոնեզ 1 ճաշի գդալ

— կանաչի և բուսական յուղ

Խոզապուխտով ռուլետներ

Խոզապուխտով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_ Վերցնել ցանկացած աղացած միս և խառնել բլենդերի մեջ մանրացված սոխի, ձվի, աղի, պղպեղի, ըստ ճաշակի համեմունքների և մանր կտրատած կանաչիները:

_ Բոքոնի կտորների վրա լցնել ջուր, սպասել 5 րոպե, մինչև թրջվեն, քամել և նույնպես ավելացնել աղացած մսին։

_ Զանգվածը լավ հարել մինչև հարթ լինի։

_ Քերել խաշած ձուն և կոշտ պանիրը մանր քերիչով, ավելացնել ճզմած սխտորը, աղը, պղպեղը, թթվասերը և խոտաբույսերը։ Խառնել և ձևավորել փոքրիկ գնդիկներ։

_ Մի քիչ աղացած միս վերցնել, ձեռքերով բացել բլիթի նման, մեջտեղում դնել պանրի կտոր, փաթաթել աղացած մսով և կոտլետներ կազմել։

_ Կոտլետներըը փաթաթել խոզապուխտի մեջ։

_ Ջեռոցի կաղապարը յուղել բուսայուղով, խոզապուխտով կոտլետները շարել մեջը։

_ Կաղապարը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցում։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 30 րոպե փայլաթիթեղի տակ, այնուհետև հեռացնել փայլաթիթեղը և թխել մինչև խոզապուխտը ոսկե դարչնագույն դառնա՝ 10 րոպե։

Խոզապուխտով ռուլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք