Խոզապուխտով փչակներ կպատրաստեք հաճույքով, քանի որ շատ արագ և շքեղ են ստացվում:
Գեղեցիկ և հագեցնող հյուրասիրությունը դուր կգա բոլորին: Անպայման փորձեք և համոզվեք ինքներդ:

Խոզապուխտով փչակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարագ 2 ճաշի գդալ
_Շամպինիոններ 300 գր
_Միջին չափի սոխ 2 հատ
_Ձու 12 հատ
_Թարխունի տերևներ 3 ճյուղ
_Մայոնեզ 2 ճաշի գդալ
_Աղ 0,5 թեյի գդալ
_Աղացած սև պղպեղ մի պտղունց
_Կտրատած խոզապուխտ 300 գր

Խոզապուխտով փչակներ. Պատրաստման եղանակը
_Սունկը, թարխունը և կեղևահան արված սոխը մանր կտրատել։
_Տապակել սունկն ու սոխը տաք յուղի մեջ 10 րոպե, թողնել սառչի և խառնել թարխունը, մայոնեզը և աղը։
_Ջեռոցի տապակի վրա դնել 12 կաղապար: Յուրաքանչյուրի մեջ դնել 1 կտոր խոզապուխտ՝ պարուրաձև պտտելով, որպեսզի հատակն ու կողքերը ծածկվեն։
_Սունկը կաղապարների մեջ բաժանել և յուրաքանչյուրի վրա կոտրել 1 ձու:
_Դնել նախապես 200°C տաքացրած ջեռոցում 15 րոպե։
_Թողնել մի փոքր սառչի, ապա 2 գդալ օգտագործելով՝ տեղափոխել մատուցման սպասքի մեջ։

Բարի ախորժակ:







