Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ. Նուրբ և հագեցնող ուտեստ

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ. Նուրբ և հագեցնող ուտեստ

Հաճախ մենք ցանկանում ենք զարմացնել մեր ընտանիքին ամենօրյա մթերքներով անսովոր ճաշացանկով: Իսկ ինչը կարող է լինել ավելի մատչելի, քան կարտոֆիլը: Մենք առաջարկում ենք պատրաստել լցոնած կարտոֆիլով հիանալի ռուլետ:

Պահպանեք բաղադրատոմսը կամ հիշեք: Դրանում ոչ մի բարդ բան չկա. Բոլորը կարող են պատրաստել այն:

Ժtամանակի մեծ մասը, որը  պետք է՝ ծախսվելու է կարտոֆիլային շերտը պատրաստելու վրա:  Այն պետք է քերիչով անցկացնել, խառնել ձվի և սոխի հետ: Որպես լցոն կարելի է օգտագործել աղացած միս, սունկ և այն ամենը, ինչ ձեր սիրտն է ցանկանում:

Մենք ընտրեցինք ամենապարզ ճանապարհը, վերցրեցինք խոզապուխտ և պանիր: Կարտոֆիլային նախուտեստի համը գերազանց կլինի:

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչներրը

  • Կարտոֆիլ 500 գր
  • Սոխ 1 հատ
  • Ձու 5 հատ
  • Կոշտ պանիր 300 գր
  • Խոզապուխտ 300 գ
  • Աղ 0.5 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը քերել քերիչով: Ձվերը հարել աղով և  պղպեղով:
  2. Ավելացնել կարտոֆիլի և մանրացված սոխի վրա և լավ խառնել:
  3. Խառնուրդը լցնել յուղաթղթով տապակի վրա, և հարթեցնել:
  4. Պատրաստել կարտոֆիլային շերտը 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե:
  5. Պատրաստի շերտը հանել ջեռոցից, վրան լցնել պանրի կտորները և խոզապուխտը:
  6. Յուղաթղթի օգնությամբ զգուշորեն ոլորել և ռուլետի ձև տալ: Թողնել նույն տապակի մեջ:
  7. Եփել ևս 5 րոպե նույն ջերմաստիճանում:

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետ

Շատ պարզ կարտոֆիլային ռուլետը կզարդարի ձեր սեղանը:

Խոզապուխտով և կարտոֆիլով ռուլետը պատրաստ է

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք