Խոզապուխտով և պանրով կարկանդակ

Խոզապուխտով և պանրով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզապուխտով և պանրով կարկանդակ

Մինչև այն պահը, երբ ես առաջին անգամ պատրաստեցի այս կարկանդակը, ամուսինս սովորաբար ճաշի ժամանակ թխած ուտեստ չէր ընդունում: Նա ասում էր, որ նման ուտեստը միայն աշխատավայրում կարելի է ուտել, իսկ տանը հարկավոր է ուտել առաջինը, երկրորդը և կոմպոտը: Բայց արագ պատրաստվող խոզապուխտով և պանրով կարկանդակը կտրուկ փոխեց նրա կարծիքը:

Իհարկե, այս ոտեստը չի կարող փոխարինել մի կտոր մսով հագեցնող կարմիր բորշչին: Բայց եթե ձեզ հարկավոր է կարճ ժամանակում ուտելիք պատրաստել, ապա սա լավ տարբերակ է: Այն կարելի է մատուցել մի բաժակ մածունով:

Խոզապուխտով և պանրով կարկանդակ

Խոզապուխտով և պանրով կարկանդակ. Բաղադրությունը

  • Ցորենի ալյուր 375 գ
  • Սոխ 2 հատ
  • Խոզապուխտ 200 գ
  • Կարագ 135 գ
  • Չեդեր պանիր 100 գ
  • Կաթ 225 մլ
  • Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ
  • Շագանակագույն շաքար 1 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Ծովի աղ 0,5 թեյի գդալ

Խոզապուխտով և պանրով կարկանդակ

Խոզապուխտով և պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը

  1. Առաջին քայլը կարկանդակի խմորի պատրաստումն է: Կտրել 125 գ սառեցրած կարագը խորանարդներով և լցնել բլենդերի ամանի մեջ: Դրա մեջ լցնել նաև ալյուրը փխրեցուցիչով և աղով:
  2. Ամեն ինչ մանրացնել փշրանքների աստիճան: Դրանից հետո խառնուրդի մեջ լցնել 125 մլ կաթ: Զանգվածը հարել:
  3. Պատրաստի խմորը տեղափոխել ամանի մեջ, մնացած կաթը լցնել մեջը, հունցել բահիկով: Մաքրել սոխը և կտրել բարակ կես օղակներով: Ձիթապտղի յուղը և մնացած կարագը տաքացրեք տապակի մեջ: Տապակել սոխը այս խառնուրդի մեջ: Երբ այն դառնա թափանցիկ, ավելացնել շաքարավազ:
  4. Խառնել սոխը և եփել ևս 2 րոպե: Այն պետք է ստանա կարամելի գույն:
  5. Կտրել խոզապուխտը խորանարդներով և պանիրը խոշոր քերիչով անցկացնել: Լավագույն տարբերակն է չեդեր պանիրը: Այժմ խմորին ավելացնել խոզապուխտի երրորդ մասը և պանրի երրորդ մասը, հունցել: Կլոր, բացվող ձևամանը ծածկել մագաղաթով: Խմորը հավասարապես տարածել:
  6. Դրա վրա լցնել մնացած խոզապուխտի շերտը: Հաջորդը կարամելացված սոխն է: Ամենավերջին շերտը պանրի քերուկն է:
  7. Կարկանդակը թխել 25‒35 րոպե, 180 ° C տաքացրած ջեռոցում:

Խոզապուխտով և պանրով կարկանդակ

Ինչպես միշտ, ատամի չոփով եք ստուգում պատրաստ լինելը: Իրականում, դուք անմիջապես կհասկանաք, որ կարկանդակը պատրաստ է: Հմայիչ ախորժելի հոտն աստիճանաբար կտարածվի ողջ խոհանոցում:

Խոզապուխտով և պանրով կարկանդակը պատրաստ է:

Բարի ախորժակ:

ՊԻՐՈԳ Ֆրանսիական Քիշ Լորեն․ Փխրուն, Բերանում Հալչող Կարկանդակ

Խնդրում ենք Գնահատեք