Խոզապուխտով և պանրով կեքս. Նրբահամ խորտիկ, որը կզարմացնի ձեր հյուրերին

Խոզապուխտով և պանրով կեքս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզապուխտով և պանրով կեքս. Նրբահամ խորտիկ, որը կզարմացնի ձեր հյուրերին:

Երբեմն ուզում եք սնունդի ամենօրյա ընդունումը վերածել իսկական տոնի: Եվ ո՞րն է դա անելու ամենադյուրին ճանապարհը: Եփել ինչ-որ յուրահատուկ, ոչ սովորական բան: Այդ ուտեստը կարող է լինել խոզապուխտով և պանրով մաֆիններ, որոնք առաջարկում ենք պատրաստել:

Դրանք ստացվում են համեղ, գեղեցիկ և սովորական նախաճաշն անգամ տոն կդարձնեն: Բացի այդ, այս բաղադրատոմսի համաձայն եփած կեքսը կարող է առանձին խորտիկ լինել, եթե ուզում եք ինչ-որ բանով զարմացնել ձեր հյուրերին:

Խոզապուխտով և պանրով կեքս

Խոզապուխտով և պանրով կեքս. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Խոզապուխտ — 200 գ
  • Պանիր — 200 գ
  • Կաթ — 1 բաժակ (250 մլ)
  • Ձու — 2 հատ
  • Կարագ — 100 գ (սենյակային ջերմաստիճանի)
  • Ալյուր — 2 բաժակ
  • Խմորի փխրեցուցիչ — 1,5 թեյի գդալ
  • Թարմ կանաչիներ — 1 փունջ
  • Շաքար, աղ — 0,5 թեյի գդալ
  • Աղացած պղպեղ
  • Կեքս թխելու ձևաման և թղթե ներդիրներ
  • Կարագ և սպիտակաձավար ձևամանին քսելու համար (կարող է օգտագործվել բուսական յուղ)

Խոզապուխտով և պանրով կեքս

Խոզապուխտով և պանրով կեքս. Ինչպես պատրաստել

  1. Ալյուրը փխրեցուցիչի և աղի հետ մաղել այն ամանի մեջ, որտեղ պիտի պատրաստվի խմորը և խառնվի մաֆինների համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները: Ավելացնել սև աղացած պղպեղ: Մանր կտրատել կանաչիները, ավելացնել ալյուրը և մանրակրկիտ խառնել:
  2. Կտրել խոզապուխտը և պանիրը խորանարդներով և ավելացնել ամանի մեջ: Խառնել, կենտրոնում փոքր փոսիկ անել, որի մեջ պետք է ավելացնել ձու-կաթ խառնուրդը: Առանձին ամանի մեջ ձվերը շաքարով հարել, ավելացնել կաթը և մանրակրկիտ հարել, որ համասեռ զանգված դառնա: Բարակ հոսքով լցնել այս զանգվածը չոր բաղադրիչներով ամանի մեջ, խառնել գդալով կամ փայտե բահիկով, որպեսզի գնդիկներ չմնան:
  3. Առանց ամաանի մեջ հարել կարագը, մինչև փրփրի: Խոզապուխտով և պանրով զանգվածի մեջ ավելացնել կարագը, խառնել թեթևակի, ոչ երկար, որպեսզի խմորը լինի եթերային:
  4. Ջեռոցը նախապես տաքացնել 190 C: Լցնել մաֆինները ձևամանի մեջ: Եթե ​​դուք օգտագործում եք հատուկ թղթե ներդիրներ կեքսերի համար, ապա ձևամանը պետք է մի փոքր յուղված լինի բուսական յուղով: Հիշեք, որ խմորը կբարձրանա, այնպես որ շատ խմոր մի լցրեք: Յուրաքանչյուր կեքսի վերևի մասը կարելի է զարդարել կապերսներով կամ կիսած ձիթապտուղներով: Այժմ 20-30 րոպե թխում ենք ջեռոցում:
  5. Խոզապուխտով և պանրով կեքսի պատրաստ լինելը կարող է որոշվել գեղեցիկ ոսկե գույնով և հիանալի բույրով, որ կտարածվի ամբողջ խոհանոցում: Սովորաբար դա 25-30 րոպե է:
  6. Պատրաստ լինելը կարելի է ստուգել դասական եղանակով` ատամի չոփիկի օգնությամբ, որը ձեզ հարկավոր է խրել կեքսի մեջ: Եթե ​​չոփիկի վրա խմորի հետքեր չկան, ուրեմն կեքսերը պատրաստ են, կարող եք դրանք ջեռոցից հանել:

Խոզապուխտով և պանրով կեքս

Պատրաստի կեքսը պետք է մի քիչ սառչեն, նախքան դրանք ձևամանից հանելը և սեղանին մատուցելը: Ավելի լավ է դրանք մատուցել դեռ տաք վիճակում, այս կերպ առավելագույսն բացահայտվում է դրանց համը: Եթե ​​դրանք սառել են, միշտ կարող եք տաքացնել միկրոալիքային վառարանում:

Խոզապուխտով և պանրով կեքսը պատրաստ է: Եփեք սիրով, մատուցեք սրտանց:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միս ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք