Խոզի կողիկները հյութի մեջ. Համեղ բաղադրատոմսեր, որից հետո դուք չեք ցանկանա ուտել այլ կերպ պատրաստված միս

Խոզի կողիկները հյութի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի կողիկները հյութի մեջ. Համեղ բաղադրատոմսեր, որից հետո դուք չեք ցանկանա ուտել այլ կերպ պատրաստված միս:

Այսօր ներկայացնելու ենք իրական հմայք: Այս բաղադրատոմսով պատրաստեք խոզի կողոսկրեր, որոնց յուրաքանչյուր մսային ուտեստների սիրահար այլևս երբեք չի մոռանա: Բաղադրատոմսը յուրահատուկ և համեղ է, փորձեք պատրաստել առաջիկա տոնի, կամ ընտանեկան հիշարժան օրվա խնջույքի սեղանի համար:

Խոզի կողիկները հյութի մեջ
Խոզի կողիկները հյութի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Խոզի կողիկներ — 1 կգ
  • Աղ — 1 թեյի գդալ
  • Պղպեղի հատիկներ — 5 հատ
  • Բալի հյութ — 1 լ
  • Ապխտած պապրիկա — 1 թեյի գդալ
  • Դարչին — 1 թեյի գդալ
  • Չորացրած սխտոր — 1/2 թեյի գդալ
  • Կծու պղպեղ — 1/2 թեյի գդալ
  • Աղ — 1,5 թեյի գդալ
  • Պղպեղ — 1/2 թեյի գդալ
  • Շաքարավազ — 60 գ
  • Խնձորի պյուրե — 100 գ
  • Սոյայի սոուս — 60 մլ
  • Կիտրոնի հյութ — 50 մլ
  • Տոմատի հյութ — 125 մլ

Խոզի կողիկները հյութի մեջ

Խոզի կողիկները հյութի մեջ. Քայլ առ քայլ պատրաստում.

  1. Կտրեք կողոսկրերը այնպիսի չափի կտորներով, որոնք կտեղավորվեն ձեր կաթսայի մեջ:
  2. Մսի կտորների վրա ավելացնել աղ, պղպեղ և բալի հյութ: Եփել կողոսկրները 40 րոպե:
  3. Այդ ընթացքում պատրաստել սոուսը: Դա անելու համար խառնել պապրիկան, դարչինը, սխտորը, կծու պղպեղը, աղը, սև պղպեղը, շաքարավազը, խնձորը, սոյայի սոուսը, կիտրոնի հյութը և տոմատի հյութը:
  4. Եփված կողիկները կտրեք առանձին կտորներով (1-ական կողիկ) և խառնեք սոուսին: Թողեք, որ մարինացվեն առնվազն 30 րոպե:
  5. Միսը դնել ջեռոցի տապակի վրա և լցնել մնացած սոուսը:
  6. Թխեք դրանք կոնվեկցիայի ռեժիմով 220 ° C ջերմաստիճանում 15 րոպե:

Խոզի կողիկները հյութի մեջ

Խոզի կողիկները հյութի մեջ պատրաստ են, կարող եք մատուցել, ցանկալի է տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք