Խոզի կողիկներ կարտոֆիլով. Կարող եք հեշտությամբ պատրաստել չքնաղահամ կերակուր 

Խոզի կողիկներ կարտոֆիլով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի կողիկներ կարտոֆիլով. Կարող եք հեշտությամբ պատրաստել չքնաղահամ կերակուր

Խոզի կողերը շքեղ մթերք են յուրաքանչյուրի ճաշակի համար: Սակայն ամեն տնային տնտեսուհի չի համարձակվում պատրաստել այն: Ի վերջո, ճիշտ եփելը մի ամբողջ գիտություն է: Այսօր մենք որոշեցինք սովորեցնել ձեզ, թե ինչպես պատրաստել ջեռոցում կարտոֆիլով խոզի կողիկներ:

Կարմիր կարտոֆիլը ոսկորով հյութալի մսի լավագույն լրացումն է: Դե, ինչպե՞ս հրաժարվել նման կերակուրից: Ինքներդ կհամոզվեք, որ կարտոֆիլով խոզի կողիկներն այն են, ինչ ձեզ հարկավոր է ընկերական հավաքույթների համար:

Խոզի կողիկներ կարտոֆիլով

Խոզի կողիկներ կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Խոզի կողիկներ 1 կգ
  • Կարտոֆիլ 500-700 գ
  • Դիժոնի մանանեխ 2 ճաշի գդալ
  • Սոյայի սոուս 2 ճաշի գդալ
  • Պրովանսյան համեմունքներ 1 ճաշի գդալ
  • Սխտոր՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)`ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (հատիկներ)՝ ըստ ճաշակի

Խոզի կողիկներ կարտոֆիլով

Խոզի կողիկներ կարտոֆիլով. Պատրաստման եղանակը

  1. Ամբողջական մի կտորով խոզի կողերը լվանալ հոսող ջրի տակ: Կարտոֆիլը մաքրել դանակով կամ մետաղյա խոզանակով: Կտրել բանջարեղենը խոշոր կտորներով:
  2. Շարել կարտոֆիլի կտորները ջեռոցի տապակի վրա: Համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի: Ցանել ձեր սիրած համեմունքներով: Տվյալ դեպքում օգտագործվել են պրովանսայան խոտաբույսեր:
  3. Դիժոնի մանանեխը խառնել մի բաժակի մեջ սոյայի սոուսով: Այս խառնուրդին ավելացնել մի քանի պղպեղի հատիկ, մի քիչ աղ և համեմունքներ` ըստ ճաշակի: Խոզի կողերը սոուսով պատել:
  4. Դնել խոզի կողիկները կարտոֆիլի շերտի վրա: Խորհուրդ ենք տալիս ջեռոցի տապակը փայլաթիթեղով ծածկել:
  5. Պատրաստել կերակուրը 30–35 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Խոզի կողիկներ կարտոֆիլով

Համաձայնեք, ոսկրի վրա եփված միսը հատուկ համ ունի: Երբեմն թվում է, որ այն նույնիսկ ավելի համեղ է, քան ցանկացած այլ կերպ եփածը:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խոզի մսով և կարտոֆիլով համեղ ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք