Խոզի կողիկներ կարտոֆիլով. Շատ համեղ են, հյութալի, բուրավետ
Այնքան համեղ բաղադրատոմս է, որ հենց այս ուտեստը սեղանին մատուցեք, մի քանի րոպե անց արդեն սեղանին ոչինչ չի մնա:
Ներկայացնենք, թե ինչպես պետք է պատրաստել այս հյութեղ կողերը: Ավելի լավ բաղադրատոմս պարզապես չկա:

Содержание
Խոզի կողիկներ կարտոֆիլով. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Կարտոֆիլ 5 հատ
- Քաղցր պղպեղ 2 թեյի գդալ
- Աղ 1 թեյի գդալ
- Սխտորի փոշի 1 թեյի գդալ
- Սև պղպեղ 1 թեյի գդալ
- Լոլիկ 2 հատ
- Պանիր 75 գ
Կողերի համար
- Խոզի կողիկներ 600 գ
- Քաղցր պղպեղ 1 թեյի գդալ
- Սև պղպեղ 1 թեյի գդալ
- Աղ 1 թեյի գդալ
- Սխտոր 2 պճեղ
- Տոմատի մածուկ 50 գ

Խոզի կողիկներ կարտոֆիլով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Վերցնել մաքրած կարտոֆիլները, անցկացնել շամփուրի վրա, վրան լայնակի կտրվածքներ անել մինչև շամփուրը: Դրանից հետո հանել շամփուրը և կարտոֆիլները դնել առանձին ամանի մեջ:
- Այդ ամանի մեջ լցնել քաղցր պղպեղ, աղ, սեւ պղպեղ, սխտորի փոշի, լցնել ձիթապտղի յուղ: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ:
- Այժմ կարտոֆիլը տեղափոխել թխելու տապակի մեջ, վրան լցնել այն հեղուկը, որն առաջացել է մարինացման ընթացքում:
- Հերթը կողերինն է: Դրանք կտրել մասերի, դնել ամանի մեջ, ավելացնել պղպեղը, սև պղպեղը, աղը, մամլիչով անցած սխտորը, տոմատի մածուկը լուծել մի բաժակ ջրի մեջ և լցնել կողիկների վրա:
- Մանրակրկիտ խառնեք ամեն ինչ և կողերը տեղափոխել կարտոֆիլի վրա, վրան յուղաթուղթ փռել, ապա փաթաթել փայլաթիթեղով:
- Ձևամանը 50 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Դրանից հետո այն հանել ջեռոցից, կարտոֆիլի յուրաքանչյուր կտրվածքի մեջ դնում լոլիկի և պանրի կտոր, կրկին 10-15 րոպե հետ դնում ջեռոցը՝ ջերմությունը դնելով 200 աստիճան:

Խոզի կողիկները կարտոֆիլով պատրաստ են: Կողիկներ պատրաստելու շատ հյութեղ, համեղ ու անհամեմատելի բաղադրատոմս: Ստացվում է անհավանական համեղ, անպայման փորձեք:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Խոզի մսով և կարտոֆիլով ուտեստ








