Խոզի կողիկներ. Ջեռոցում թխված համեղ ուտեստ

Խոզի կողիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ պատրաստել համեղ, փափուկ և հյութալի խոզի կողիկներ քաղցր ջնարակով։

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի կողիկներ 1 կգ

_Շագանակագույն շաքարավազ 2 — 3 ճաշի գդալ

_Պապրիկա 3 թեյի գդալ

_Չոր սխտոր 2 թեյի գդալ

_Խորովածի սոուս, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Խոզի կողիկներ

Խոզի կողիկներ

Պատրաստման եղանակը

_Լվանալ կողոսկրերը, չորացնել թղթե սրբիչներով։

_Վրան ցանել շաքարավազը, պղպեղը, սխտորը, աղը, սև պղպեղը և այս ամենը լավ քսել մսի վրա։

_Ջեռոցի համար նախատեսված տարան փայլաթիթեղով ծածկել և կողիկներն ուղղել, ծածկել փայլաթիթեղով։

_Ջեռոցը դնել 180 աստիճանի և թխել 2 ժամ։

_Հանել ջեռոցից, հեռացնել փայլաթիթեղը, քսել խորովածի սոուսը և նորից թխել 15 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

Խոզի կողիկներ

Չոր սխտորի փոխարեն կարելի է սովորական վերցնել, իսկ խորովածի սոուսի փոխարեն՝ մսի համար օգտագործել ցանկացած սիրելի սոուս։

Հարմար է նաև մայոնեզով կամ մածունով խառնած մանանեխը, բնական մածունը, սոյայի սոուսը, չոր և թարմ կանաչիներ։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք