Առաջարկում ենք հեշտությամբ պատրաստել խոզի կողիկներ աներևակայելի համեղ ընթրիքի համար:
Խոզի կողերը կարելի է պատրաստել տարբեր եղանակներով: Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել յուրօրինակ, հետաքրքիր բաղադրատոմսով, որով պատրաստելու ենք փափուկ և հյութալի խորտիկի կողիկներ:

Խոզի կողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի կողիկներ 1 կգ
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, համեմ, սխտոր՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Մեղր 2 ճաշի գդալ
_Կարտոֆիլ 4 խոշոր
_Սոխ 1 հատ
_Քնջութ 50 գր
_Սխտորի փոշի 1 ճաշի գդալ
_Մեղր 1 ճաշի գդալ


Խոզի կողիկներ. Պատրաստման եղանակը
_Լվանալ կողիկները և չորացնել թղթե սրբիչներով:
_Տոմատի մածուկը խառնել սոյայի սոուսի, ճզմած սխտորի բոլոր համեմունքների, մեղրի հետ: Այս ամենի վրա քամել կիտրոնի հյութը և խառնել սոուսը, մինչև համասեռ դառնա
_Լցնել կողիկները սոուսի վրա և լավ խառնել, որպեսզի միսն ամբողջությամբ ծածկված լինի զանգվածով:
_Ծածկել տարան և թողնել մարինացվի 1 — 2 ժամ:
_Կարտոֆիլը եփել կեղևով:
_Խառնել մեղրը սոյայի սոուսի, քնջութի սերմերի, սխտորի փոշու և համեմունքների հետ:
_Կտրել սոխը բարակ կիսաօղակներով և տապակել կարագի մեջ:
_Կարտոֆիլը կտրատել շերտերով և ավելացնել սոխին, տապակել:
_Ծածկել ձևամանը յուղաթղթով և դնել կողերը, վրան լցնել մնացած սոուսը:
_Ծածկել փայլաթիթեղով և եփել 200 աստիճանով՝ մոտ 20-30 րոպե:

Մատուցել կողիկները կարտոֆիլով և աղցաններով թարմ կամ թթու բանջարեղենով: Այսպիսի ընթրիքը ստացվում է շատ շքեղ, բույրը տարածվում է ողջ խոհանոցում, սա հաճախ պատրաստում եմ հյուրերի սպասելիս կամ պիկնիկների համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ Տավարի մսով







