Խոզի կրծքի միս ջեռոցում. Ստացվում է աներևակայելի համեղ, քնքուշ և բուրավետ: Պատրաստելը դժվար չէ, բայց արդյունքն աներևակայելի է, պարզապես մատները հետը կուտեք:
Այս ուտեստը կդառնա ձեր սեղանի իսկական զարդարանքը: Եկեք պարզենք, թե ինչպես պատրաստել այն:

Խոզի կրծքի միս ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կրծքամիս 900 գ
_Պղպեղի խառնուրդ 1 թեյի գդալ
_Աղացած համեմի սերմ 1 թեյի գդալ
_Ռեհան չորացրած 1 թեյի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Չոր աջիկա 1 թեյի գդալ
_Սխտոր 2-3 պճեղ
_Աղ 2 թեյի գդալ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Խոզի կրծքի միս ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Նախ, կրծքամիսը կտրեք 3 հավասար մասերի: Խորը ամանի մեջ լցնել պղպեղի, աղացած համեմի, չորացրած ռեհանի, պապրիկայի, չոր աջիկայի, ճզմած սխտորի և աղի խառնուրդը:
_Որպեսզի համեմունքները բացահայտեն իրենց բույրը, ամանի մեջ լցնել բուսական յուղ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
_Հաջորդը, զգուշորեն քսել կրծքամսի յուրաքանչյուր կտորին պատրաստված համեմունքների խառնուրդով:
_Մսի կտորները ծածկել սննդի թաղանթով և 2 օրով դնել սառնարանում:
_Այդ ժամանակից հետո կրծքամիսը փաթաթել յուղաթղթի մեջ, այնուհետև փայլաթիթեղի մեջ, և դնել այն 200 աստիճան տաքացրած ջեռոցը առնվազն 1.5 ժամ:

Խոզի միսը պատրաստ է: Այնքան քնքուշ, փափուկ, որ բառացիորեն հալվում է բերանում: Միանգամից անհետանում է սեղանից, այնպես որ հնարավորինս շատ եփեք, քանի որ բոլորը կուրախանան այս բաղադրատոմսով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խոզի միս ջեռոցում







