Խոզի միսը մեղրով և բալի մուրաբայով. Հիանալի նախուտեստ է տոնական սեղանի համար

Խոզի միսը մեղրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել զարմանալի ուտեստ, Խոզի միսը մեղրով և բալի մուրաբայով, այն հարմար է և՛ սովորական ընթրիքի, և՛ խնջույքի սեղանի հիմնական ուտեստ լինելու։

Միսը շատ նուրբ է ստացվում, մանրաթելերը հեշտությամբ բաժանվում են միմյանցից և հալվում բերանում, կարմրավուն, ախորժելի կեղև, թեթև և անորսալի, թեթևակի քաղցր, կծու հետհամն այս ուտեստին հատուկ հմայք են հաղորդում:

Խոզի միսը մեղրով

Խոզի միսը մեղրով և բալի մուրաբայով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խոզի միս (պարանոց)՝ 700 գր

_Մեղր 2 ճաշի գդալ

_Բալի մուրաբա 4 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Մեխակ 8 հատիկ

_Աղ և սև պղպեղ

Խոզի միսը մեղրով

Խոզի միսը մեղրով

Խոզի միսը մեղրով և բալի մուրաբայով. Պատրաստման եղանակը

_Մեղրը խառնել մուրաբայի հետ, կարող եք ջեմ վերցնել, ավելացնել կիտրոնի կամ լայմի հյութ։

_Միսը լավ լվանալ, ավելորդ ճարպն ու թաղանթները կտրել։ Միսը կտրատել սուր դանակով, ինչպես ցույց է տրված լուսանկարում։ Կատարել ոչ շատ խորը կտրվածքներ, խաչաձև՝ մոտ 1-2 սմ խորությամբ։

_Միսը լավ քսել մեղրով և ջեմով։ Կտրվածքների խաչումների մեջ, ցանկության դեպքում, դնել մեխակի հատիկներ: Միսը լավ աղ անել, ցանկության դեպքում ավելացնել պղպեղ։

_Միսը փաթաթել փայլաթիթեղի մեջ։ Դնել նախապես 180 C տաքացրած ջեռոցը։

_Ջեռոցի ստորին մակարդակին մետաղական դարակով դնել ջերմակայուն աման՝ ջրով։ Այս տեխնիկան մեզ թույլ կտա պահպանել մսի ողջ հյութեղությունը։

_Միսը թխել 180-190C ջերմաստիճանում 50 րոպե, ապա բացել փայլաթիթեղը՝ միսը երեսից և մի փոքր կողքերից բացելով և շարունակել թխել նույն ջերմաստիճանում, ևս 30 րոպե։

_Միսը հանել, ցողել պատրաստվելիս արտազատված հյութով։ Շարունակել թխել մինչև պատրաստ լինի:

Խոզի միսը մեղրով

Պատրաստի նախուտեստը կտրատել և մատուցել սեղանին, կողմնակի կերակուրի հետ՝ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ)

Խնդրում ենք Գնահատեք