Խոզի միսը ջեռոցում. Ամենահամեղ ու նուրբ մսով նախուտեստը կարելի է մատուցել և տաք և սառը վիճակում

Խոզի միսը ջեռոցում ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի միսը ջեռոցում պատրաստելով դուք կարող եք մի կրակոցով երկու նապաստակ որսալ:  Այս ուտեստը կարող եք մատուցել որպես տաք կերակուր տոնական սեղանի համար, կամ կտրատել ու բարակ շերտերով դնելով հացի վրա, հրամցնել որպես սենդվիչ նախաճաշի համար:

Մեր առաջարկած բաղադրատոմսով պատրաստվող Խոզապուխտը շատ փափուկ և քնքուշ է ստացվում:

Խոզի միսը ջեռոցում

Խոզի միսը ջեռոցում. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— միս (խոզի պարանոց), 2 կգ

— սոյայի սոուս 100 մլ

— համեմունք կորեական գազարի համար 1 տուփ

— ջուր 100 մլ

— կես կիտրոնի հյութ

— աղ 0,5 թեյի գդալ

Խոզի միսը ջեռոցում

Խոզի միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_ Խառնել մարինադի բոլոր բաղադրիչները։

_ Լվանալ և չորացնել միսը:

_ Միսը դնել տոպրակի մեջ, լցնել սոուսը, կապել և մսով տոպրակը նորից դնում մեկ այլ տոպրակի մեջ։

_ Մեկ օրով դնել սառնարանը ու այս ընթացքում մի քանի անգամ շրջել տոպրակը, որպեսզի մարինադը բոլոր կողմերից լավ թրջի միսը։

_ Միսը հանել, թելով փաթաթել, ինչպես ծխահարելիս է պետք կապել: Մի փոքր ձգել թելը։

_ Մի քանի շերտով կիպ փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել ջեռոցի տապակի վրա։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 2,30 ժամ։

_ Յուրաքանչյուր 1 կգ մսի թխվելու համար պահանջվում է 1,15 ժամ, հաշվարկեք ժամանակը այս տվյալների հիման վրա։

_ Թողեք փայլաթիթեղի մեջ սառչի և 6 ժամով թողեք փայլաթիթեղի մեջ մնա սառնարանում։

Խոզի միսը ջեռոցում

Որպեսզի միսը չծածկվի յուղի շերտով, փայլաթիթեղի վրա անցք բացեք և ջեռոցից հանելուց հետո արգանակը քամեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միս ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք