Տապակած խոզի միսը սալորաչրով. Տոնական սեղանի համեղ ուտեստ

Տապակած խոզի միս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած խոզի միսը սալորաչրով և խնձորով ստացվում է շատ նուրբ և անուշաբույր, մի փոքր թթվայնությամբ։

Ճաշատեսակը պատրաստվում է շատ արագ՝ բառացիորեն կես ժամ։ Ուտեստը կատարյալ է տոնական սեղանի կամ մեծ կիրակնօրյա ճաշի համար:

Տապակած խոզի միս

Տապակած խոզի միսը սալորաչրով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Եփած-ապխտած կրծքի միսը կաշվով հանդերձ 2 կգ

_Սալորաչիր առանց կորիզների 450 գր

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_1 կիտրոնի հյութ

_Խնձոր 4 հատ

_Ռոմ՝ ըստ ճաշակի

_Դարչին 1 ձողիկ

Տապակած խոզի միս

Տապակած խոզի միսը սալորաչրով. Պատրաստման եղանակը

_Մսի կտորի կաշին փախլավաձև կտրատել 1 սմ խորությամբ։

_Կաթսայի հատակին մի քիչ ջուր լցնել, ապա միսը՝ կաշին ներքև դնել մեջը և եփել 15 րոպե։

_Խնձորները կտրատել չորս մասի, միջուկը մաքրել և կտրատել շերտերով:

_Շրջել միսը, ցանել շաքարավազ (կամ քսել մեղր), շուրջը դնել խնձորի կտորները, սալորաչիրը և դարչինի ձողիկը:

_Պտուղների վրա ցողել կիտրոնի հյութ և ռոմ:

_Թխել միսը նախապես 230C տաքացրած ջեռոցում, մինչև կեղևը դառնա խրթխրթան՝ մոտ 10 րոպե։

Տապակած խոզի միս

Պատրաստի միսը և մրգերը դնել մատուցման ամանի վրա, մատուցել կարտոֆիլով և շոգեխաշած կարմիր կաղամբով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք