Խոզի միս Կոկա-կոլայով. Միսն այնքան նուրբ է, որ անգամ քմահաճ խոհարարը կհավանի ձեր պատրաստածը

Խոզի միս Կոկա-կոլայով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի միս Կոկա-կոլայով. Միսն այնքան նուրբ է, որ անգամ քմահաճ խոհարարը կհավանի ձեր պատրաստածը:

Ջեռոցում տապակվող մսի համար հնարավոր մեծ քանակությամբ մարինադների շարքում կա շատ անսովոր մեկը`Կոկա-կոլայով: Նա մեզ է հասել Լատինական Ամերիկայի երկրներից (ենթադրաբար գինին շատ թանկ է օգտագործման համար): Իսկ հետո գաղափարը արմատավորվեց նաև ասիական երկրներում: Դիմավորեք. Չքնաղահամ խոզի միս կոլայով:

Համը շատ հարուստ է, մսի կտորը ծածկված է ախորժելի կեղևով: Եվ եթե հյուրերին չասեք հիմնական բաղադրիչի մասին, ոչ ոք չի էլ կարող գուշակել, թե ինչ է իրականում օգտագործվել: Այս բաղադրատոմսը խնայում է շատ ժամանակ և նյարդեր, որոնք սովորաբար ծախսվում են միս պատրաստելու վրա:

Խոզի միս Կոկա-կոլայով

Խոզի միս Կոկա-կոլայով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Խոզի միս 3 կգ
  • Բուրավետ պղպեղ 1 ճաշի գդալ
  • Սխտոր 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Դարչին 1 հատ
  • Մեխակ 4 հատ
  • Բադյան 1 հատ
  • Նարնջի ջեմ 3 ճաշի գդալ
  • Կոկա-կոլա 2 լ
  • Կիտրոն 1 հատ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Խոզի միս Կոկա-կոլայով

Խոզի միս Կոկա-կոլայով

Խոզի միս Կոկա-կոլայով. Պատրաստման եղանակը

  1. Խոզի մի կտոր (նախընտրելի է կաշին վրան) սրբիչով չորացնել և խորը կտրվածքներ անել մի կողմից: Ցանկալի է զուգահեռ կամ խաչաձև: Տրորել աղով և համեմունքներով:
  2. Մեխակները շարել կտրվածքների մեջ, հատած մասը շրջել ներքև և այնտեղ դնել սխտորի գլուխը կիսով չափ կտրած և նույն կերպ՝ սոխը (մաքրած):
  3. Կոկա-կոլային խառնել կիտրոնի հյութ, ջեմ, մեկ կիտրոնի կեղևի քերուկ և լցնել այս խառնուրդը մսի վրա: Ծածկել և թող մարինացվի սառնարանում 2 ժամ: Դրանից հետո ևս մեկ ժամ թող մնա մարինացվելու սենյակային ջերմաստիճանում:
  4. Միս դնել կափարիչով կամ փայլաթիթեղով ծածկված՝ 200 աստիճան տաքացրած ջեռոցում և եփել 30 րոպե: Ապա իջեցրեք ջերմաստիճանը մինչև 150 և թխել ևս 2 ժամ:
  5. Դրանից հետո հեռացնել փայլաթիթեղը կամ կափարիչը և տապակել  ևս մեկ ժամ: Վերջում հեղուկը քամել, բարձրացնել ջերմաստիճանը 200 և եփել ևս 30 րոպե մինչև խրթխրթան կեղև ստացվի:

Խոզի միս Կոկա-կոլայով

Կիտրոնի քերուկն ու մեխակը ուտեստին տալիս են պայծառ ու հիշվող համ: Իսկ սոխն ու սխտորը իրենց կայուն դերն ունեն նուրբ համերի հաղորդման առումով:

Ստացվում են գեղեցիկ և շատ նուրբ կտորներ, որոնք կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք