Խոզի մսով ընթրիք. Մատչելի ու համեղ ուտեստ, անուշաբույր է և փափուկ

Խոզի մսով ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի մսով ընթրիք. Ճաշատեսակը կատարյալ է ընկերական երեկույթի կամ բացօթյա խնջույքի ժամանակ, պարզապես կատարյալ է տոնական ընթրիքի համար:

Խոզի մսով ընթրիք

Խոզի մսով ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի ծունկ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Մանանեխ 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սպիտակ կաղամբ 1 փոքր գլուխ

 

Խոզի մսով ընթրիք

Խոզի մսով ընթրիք. Պատրաստման եղանակը

_Միսը 2 ժամ եփել աղ արած ջրի մեջ: Հանել արգանակից և սառեցնել:

_Արգանակը թողնել ապուրի կամ բորշչի համար:

_Տոմատի մածուկը. պղպեղը, մանանեխը, աղը և մնացած այլ համեմունքները լավ խառնել, քսել մսին:

_Ձևամանին բուսական յուղ քսել և մեջը դնել միսը:

_Թխել 180 աստիճանով մոտ 1 ժամ, պարբերաբար վրան լցնելով սոուսը:

_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել գազար և եփել մինչև փափկի:

_Կաղամբը մանրացնել և ավելացնել բանջարեղենին, եփել մինչև փափկի, աղ անել, ավելացնել կանաչիները:

_Կաղամբին ավելացնել ըստ ճաշակի տոմատի մածուկ, դափնու տերև և այլ համեմունքներ:

_Լավ շոգեխաշված կաղամբը լցնել ամանի վրա, վրան դնել տապակած միսը և մատուցել սիրելի հյուրերին:

Խոզի մսով ընթրիք

Շատ դուրեկան, համեղ, անուշաբույր ընթրիք կստացվի, որն անպայման դուր կգա ձեր բոլոր հյուրերին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք