Խոզի մսով ընթրիք. Հյութեղ բանջարեղենային աղցանի համադրությամբ չքնաղ համն ապահովված է

Խոզի մսով ընթրիք ԱՂՑԱՆՆԵՐ

Խոզի մսով ընթրիքը ստացվում է իսկական Խորովածի նման, բայց տանը՝ առանց ծխի և կրակի։ Հաջորդ օրվան ոչինչ չի մնա, հավատացնում ենք:

Ստացվում է հագեցնող, համեղ և պարզ ընթրիք՝ թխած կարտոֆիլով, մսով և դդմիկի աղցանով:

Խոզի մսով ընթրիք

Խոզի մսով ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 1 կգ

_Կարտոֆիլ 1 կգ

_Սոխ 2 հատ

_Աղ 1 թեյի գդալ

_Պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 100 մլ

_Ջուր 250 գր

_Սխտոր 3 պճեղ

Դդմիկով թթու աղցանի համար 

_Դդմիկ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Աղ 1/3 թեյի գդալ

_Պղպեղ կանաչի՝ ըստ ճաշակի

_Սխտոր 3 պճեղ

_Սեղանի քացախ 1 ճաշի գդալ

Խոզի մսով ընթրիք

Խոզի մսով ընթրիք. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կտրատել խոշոր կտորներով և տապակել տաքացրած բուսայուղի մեջ՝ մինչև ոսկեգույն դառնալը, հանել տապակից։

_Այս յուղի մեջ կտրատած միսը և տապակել մինչև ոսկե դարչնագույնը, 10 րոպե:

_Ավելացնել մանր կտրատած սոխը և տապակել 10 րոպե։

_Լցնել ձեթը, ավելացնել կարտոֆիլը, համեմունքները, ավելացնել ջուրը և եփել կափարիչով ծածկված մինչև պատրաստ լինի՝ մոտ 30 րոպե:

_Աղցանի համար դդմիկը օղակներով կտրատել և տապակել թավայի մեջ, թողնել սառչի:

_Մանր կտրատել սխտորն ու կանաչիները։

_Դդմիկի օղակները մանրացնել կտորներով և խառնել լոլիկի կտորների, կտրատած սխտորի և կանաչիների հետ։

_Աղցանին ավելացնել քացախը, աղը, համեմունքները, կանաչիները, բուսական յուղը և խառնել։

_Աղցանը դնել սառնարանը 30 րոպեով, որ լավ սառչի։

_Մսով կարտոֆիլը լցնել մատուցման ափսեի վրա, վրան ցանել սխտոր ու կանաչիներ, աղցանը հանել սառնարանից և մատուցել ընթրիքը։

Խոզի մսով ընթրիք

Շատ նուրբ և հյութալի միսը երիտասարդ կարտոֆիլով և դդմիկի օրիգինալ համով աղցանի հետ՝ ուղղակի ճոխ ընթրիք է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Անհավանական համեղ տավարի մսով և կարտոֆիլով

Խնդրում ենք Գնահատեք