Խոզի մսով ռուլետներ. Տոնական առիթների հիանալի խորտիկ

Խոզի մսով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի մսով ռուլետները կգնահատեն ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Կանայք՝ պատրաստման հեշտության և գեղեցկության համար, իսկ տղամարդիկ՝ գերազանց համի համար։

Հյութալի միսը թաթախված է սնկի բույրով, իսկ ներսում՝ պանրով։ Իսկական հաճույք։

Խոզի մսով ռուլետներ

Խոզի մսով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս 0,5 կգ

_Սոխ 1 հատ

_Կարմիր գինի 0,5 ճաշի գդալ

_Պանիր 150 գր

_Տանձ 1-2 հատ

_Աղ / պղպեղ՝ ըստ ճաշակի

_Շամպինիոններ 300 գրամ

Խոզի մսով ռուլետներ

Խոզի մսով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Նախ պատրաստել միսը, լվանալ, չորացնել, կտրատել երկարավուն կտորներով։

_Թակել մուրճով, համեմել աղով, պղպեղով։

_Սոխը կտրատել կիսաօղակներով: Սունկը և սոխը մանր կտրատել։

_Պանիրը կտրատել փոքր շերտերով։

_Տապակել սոխն ու սունկը։

_Այնուհետև մի փոքր թողնել սառչի, խառնել կտրատած տանձի հետ։

_Մսի յուրաքանչյուր կտորի մեջ դնել միջուկը, մի կտոր պանիր։

_Փաթաթել ռուլետաձև, կապել խոհարարական թելով, կարելի է ատամի չոփիկով ամրացնել։

_Ջեռոցի տապակին յուղ քսել և շարել ռուլետները։

_Ջեռոցը տաքացնել 180°C և թխել 10 րոպե։

_Այնուհետև յուրաքանչյուր կտորի վրա գինի լցնել և ևս 15-20 րոպե ուղարկել ջեռոց:

Խոզի մսով ռուլետներ

Տոնական սեղանին կարելի է մատուցել խոզի ռուլետներ, իսկ ընթրիքին ուղղակի պատրաստել՝ արագ և շատ համեղ:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք