Խոզի մսով ռուլետ. Ընկերական հավաքույթների համեղ ուտելիք
Մսով այս ռուլետն իր արտաքին տեսքով կոկոս է հիշեցնում: Եփման ընթացքում միսը շատ ամուր սեղմվում է ցանցի) մեջ, որի արդյունքում այն ստանում է կլորացված ձև: Դեռ 20 տարի առաջ այս ուտեստը կարելի էր գտնել ցանկացած մսեղենի խանութում:
Ճիշտ է, այն ժամանակ խոզի միսն ապխտել են արդյունաբերական մասշտաբով, ինչը չի կարելի անել տանը: Բայց այս կերպ պատրաստված «ընկույզը» նույնպես շատ համեղ է: Այն հեռավոր կերպով հիշեցնում է ծանոթ մսամթերքը, միայն թե երբեմն ավելի նուրբ է ստացվում:

Խոզի մսով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի միս 650 գ
- Սխտոր 3 պճեղ
- Աղ 0,5 թեյի գդալ
- Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
- Պղպեղ 0,5 թեյի գդալ
- Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
Խոզի մսով ռուլետ. Պատրաստման եղանակը
- Պատրաստել կծու խառնուրդը. Յուղին խառնել աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և մանրացված սխտոր:
- Խոզի միսը (կարող եք վերցնել ուսի, պարանոցի կամ որովայնի միս) մանրակրկիտ պատել համեմունքներով և թող մնա սառնարանում մի երկու ժամ:
- Հետո միսը փաթաթել էլաստիկ ցանցով կամ բինտով և թողնել սառնարանում 8 ժամ:
- Դրանից հետո էլ ավելի ամուր փաթաթել ցանցը, և մսի կտորը դնել թխելու տոպրակի մեջ, այնուհետև ևս մեկ ուրիշի մեջ, որպեսզի այն հաստատ չպատռվի:
- Միսը դնել ջրով լցված կաթսայի մեջ, փակել կափարիչով և եփել 2 ժամ ցածր կրակի վրա:


Խոհարարության հիմնական գաղտնիքն այն է, որ դուք կարող եք կառավարել մսի նրբությունը:
Եթե ուզում եք միսը կտրել բուտերբրոդների համար, մի եփեք ավելի քան երկու-երեք ժամ, նույնիսկ խոշոր կտորները: Եթե անհրաժեշտ է ստանալ փափուկ խոզի միս, կարող եք այն ավելի երկար պահել:
Ավելի լավ է, փորձեք երկուսն էլ: Պահպանեք այս բաղադրատոմսը:
Խոզի մսով ռուլետը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խոզի միսը ջեռոցում








