Խոզի մսով սնդուկներ. Խոզապուխտով և ձվով համեղ ջեռեփուկ

Խոզի մսով սնդուկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խոզի մսով սնդուկներ. Խոզապուխտով և ձվով համեղ ջեռեփուկ

Խոզապուխտն ունիվերսալ հավելում է ինչպես մսով, այնպես էլ բանջարեղենով ուտեստների համար: Սրանով շատ ավելի համեղ են դառնում սովորական ուտեստները, հագեցնելով ու հյութեղ դարձնելով դրանք:

Հյութեղ և խրթխրթան տապակած խոզապուխտը նույնիսկ սովորական կոտլետը կդարձնի ավելի համեղ ու նուրբ: Խոզի մսով սնդուկներ պատրաստեք և ինքներդ համոզվեք:

Խոզի մսով սնդուկներ

Մսով սնդուկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Խոզի միս 300 գ
  • Սոխ 100 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` համտեսել
  • Խոզապուխտ 150 գ
  • Ձու 2 հատ

Խոզի մսով սնդուկներ

Մսով սնդուկներ. Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը կտրատել խորանարդներով, կեղևահան անել ու կտրատել սոխը: Սրանք անցկացնել մսաղացով:
  2. Հետո աղ ու պղպեղ անել աղացած միսը: Ամեն ինչ լավ խառնել միանև միատարր զանգված ստացվի:
  3. Մոտ 300 մլ ծավալով երկու ձևամանների ներսի մասում խոզապուխտի շերտեր շարել այնպես, որ դրանք ծածկեն ինչպես ներքևը, այնպես էլ կողմերը:
  4. Դրանց վրա ձևամանի կիսով չափ լցնել աղացած մսի զանգվածով: Դրա մեջ փոքր փորվածքներ արեք, դրանց մեջ կոտրել մեկական ձու:
  5. Ձվերի վրա աղ անել, վերևից զգուշորեն ծածկել աղացած մսով: Ցանկալի է, որ դեղնուցը մնա անվնաս: Աղացած միսը ծածկել խոզապուխտով:
  6. Մսով սնդուկները թխել ջեռոցում՝ 190-200 աստիճանով, 40-50 րոպե:

Խոզի մսով սնդուկներ

Ուտեստի պատրաստ լինելը շատ պարզ է. Խոզապուխտը պետք է դառնա շագանակագույն և մաքուր հյութ տա: Եփելուց հետո «սնդուկները» զգուշորեն հանել, տեղափոխել այլ ամանի վրա և մատուցել տաք վիճակում:

Խոզի մսով սնդուկները պատրաստ են:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք