Հագեցնող, համեղ ընթրիքի համար պատրաստեք Խոզի ռուլետներ: Դրանք ներսից հյութալի են՝ հարուստ համային փնջով:
Համային նրբությունն ընդգծելու համար մեզ պետք կլինի տանձի, սնկի և գինու նոտաներ:

Խոզի ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի փափկամիս 500 գր
_Շամպինիոններ 300 գր
_Սոխ 1 հատ
_Կարմիր գինի 0,5 բաժակ
_Պանիր 150 գր
_Տանձ 1 — 2 հատ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Խոզի ռուլետներ. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել երկարավուն շերտերով, լավ թակել, համեմել աղով, պղպեղով և ցանել նախընտրած համեմունքներով։
_Սունկը կտրատել բարակ շերտերով, սոխը՝ բարակ կիսօղակներով, տանձը՝ շերտերով, պանիրը՝ ձողիկներով։
_Տապակել սոխը մինչև կիսաեփ լինի, ավելացնել սունկը և եփել զանգվածը 10 րոպե։
_Երբ զանգվածը սառչի, լավ խառնել։
_Յուրաքանչյուր թակած մսակտորի վրա լցնել միջուկը, վրան մի կտոր պանիր դնել և ռուլետի նման փաթաթել, ատամի փայտիկով կամ թելով կապել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով, թխել 10 րոպե, տապակը հանել, մսի վրա գինի լցնել ու նորից դնել ջեռոցը 15 րոպեով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ. Պարզ արագ և համեղ







