Խոզի սրունք. Ամանորյա համեղ ուտեստ

Խոզի բուդ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Գարեջրով պատրաստված Խոզի սրունքը շատ համեղ և փափուկ է ստացվում, փորձեք այս բաղադրատոմսով և կհամոզվեք ինքներդ:

Խոզի սրունք

Խոզի սրունք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի սրունք 1 հատ

_Մուգ գարեջուր 1,5 լ

_Գազար 2 հատ

_Սև բողկ 1 հատ

_Մանանեխ 3 ճաշի գդալ

_Մեղր 2 ճաշի գդալ

_Աղ 3 ճաշի գդալ

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Թթու կաղամբ 500 գր

_Ճակնդեղ 1 հատ

Խոզի սրունք

Պատրաստման եղանակը

_Գարեջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղը, պղպեղը, գազարը և ամբողջական բողկը և եփել 2 ժամ։

_Թողնել սառչի։ Մանանեխը խառնել մեղրի հետ, մսի վրա քսել խառնուրդը։

_Տարածել կաղամբը ջեռոցի տապակի վրա: Ճակնդեղները շերտերով կտրատել և դնել կաղամբի վրա։

_Ջեռոցը տաքացնել մինչև 190 C, միսը դնել կաղամբով տապակի վրա, դնել ջեռոցը։

_Մոտ 30 րոպե հետո դանակով ծակծկել մսի կեղևը և կրկին դնել ջեռոցը 30 րոպեով։

Խոզի սրունք

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք