Եկեք այսօր պատրաստենք շատերի կողմից սիրված խոհրդային կոտլետներ, որոնք մատուցվում էին յուրաքանչյուր ճաշարանում և բուֆետում:
Ուտեստի հիմնական մասը միսն էր, իսկ մնացած բոլոր մթերքներն ավելացվում էին ճիշտ համամասնությամբ և ստացվում էին պարզապես հիանալի, հյութալի և անուշաբույր կոտլետներ:

Խոհրդային կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած միս 600 գր
_Սև հաց 350 գր
_Ջուր 0.5 բաժակ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Խոհրդային կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Հացի միջուկը առանձնացնել և թրջել ջրի մեջ: Ցանկության դեպքում, չորացրեք կեղևները և մանրացնելով դրանք՝ կունենաք տնական պաքսիմատ:
_Աղացած միսը համեմել քերած սոխով և սխտորով, աղ և պղպեղ անել, ավելացնել քամած հացը և խառնել:
_Ձևավորել կոտլետներ և թաթախել հացի փշրանքների մեջ, տապակել մինչև պատրաստ լինելը:

Կոտլետները ստացվում են մեկից մեկ, ինչպես ճաշարաններում: Եվ մի մոռացեք ավելացնել կանաչիներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ







