Խորիզով կարկանդակ. Անիրատեսական համեղ, հյութալի և փափուկ մրգային աղանդեր

Խրիզով կարկանդակ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Փափուկ և եթերային խմորով Խորիզով կարկանդակը հիանալի համադրվում է մրգային միջուկի հետ։ Կարկանդակն այնքան թեթև ու փափուկ է, որ շատ շքեղ թխվածքի տեսք ունի։

Կարելի է զարդարել ըստ ճաշակի՝ կրեմով կամ պարզապես շաքարի փոշիով։

Խորիզով կարկանդակ

Խորիզով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 2 հատ

_Շաքարավազ 100 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Մի պտղունց աղ

_Բուսական յուղ 100 մլ

_Մածուն կամ թթվասեր 100 գր

_Ալյուր 250 գր

_Փխրեցուցիչ 12 գր

Լցոնի համար

_Պահածոյացված դեղձ, հատապտուղ կամ այլ մրգեր՝ ըստ ճաշակի

Խորիզի համար

_Շաքարավազ 50 գր

_Ալյուր 50 գր

_Կարագ 40 գր

Կիտրոնի շոռակարկանդակներ

Խորիզով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ձվերը հարիչով հարել աղի և շաքարավազի, վանիլինի հետ։

_Լցնել բուսայուղը և մածունը, հարել մինչև հարթվի։

_Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին և լցնել զանգվածի մեջ։

_Միասեռ և հարթ խմոր հունցել։

_Ձևամանը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։

_Նախընտրած մրգերը կտրատել շատ փոքր շերտերով:

_Տարածել կարկանդակի վրա՝ մի փոքր սեղմելով խմորի մեջ։

_Խորիզի համար ալյուրը, շաքարավազն ու կարագը խառնել ու մանրացնել փշրանքների:

_Ստացված խորիզը կարկանդակի վրա ցանել։

_Թխել 180 աստիճանով մոտ 35 րոպե։

_10 րոպե թողնել սառչի ձևամանի մեջ, հանել և հեռացնել յուղաթուղթը, թողնել ամբողջովին սառչի և ցանել շաքարի փոշի։

Խրիզով կարկանդակ

Կարկանդակը շատ եթերային է, փափուկ, հաճելի և նուրբ մրգային համով։

Բարի ախորժակ:

Տաեսանյութ

Գառնու գաթա

Խնդրում ենք Գնահատեք