Խորովածը փայլաթիթեղի մեջ. Արագ ստացվող, համեղ ընթրիք

Խորովածը փայլաթիթեղի մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Խորովածը փայլաթիթեղի մեջ. Այսօր մենք ձեզ կներկայացնենք ամենատարածված ուտեստներից մեկի շքեղ տարբերակ:

Բաց կրակի վրա խորոված պատրաստելու բազում եղանակներ կան, բայց այս տարբերակը գերազանցում է բոլորին:

Այս անգամ առաջարկում ենք փորձել այս եղանակով փայլաթիթեղի մեջ խորոված պատրաստել:

Այնպես որ, այս բաղադրատոմսով միս պատրաստելիս կհամոզվեք, որ կերակուրն ուղղակի արքայական կլինի: Նույնիսկ մի հապաղեք, անցեք գործի:

Խորովածը փայլաթիթեղի մեջ

Խորովածը փայլաթիթեղի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզապուխտ 500 գ

_Խոզի փափկամիս 2 կգ

_Ծնեբեկ 8 հատ

_Կարմիր աղացած պղպեղ ` ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

_Խնկունի 4 ճյուղիկ

_Ձիթապտղի յուղ` ըստ ճաշակի

_Կետչուպ՝ ըստ ճաշակի

Խորովածը փայլաթիթեղի մեջ

Խորովածը փայլաթիթեղի մեջ

Խորովածը փայլաթիթեղի մեջ. Պատրաստման եղանակը

_Նրբաթիթեղի վրա դնել խոզապուխտի 8 կտոր (վերցրեք միանգամից երկու շերտ), ինչպես ցույց է տրված լուսանկարում:

_Ավելի լավ է վերցնել ապխտած և մի փոքր աղած խոզապուխտ:

_Խոզապուխտի վրա դնել մի կտոր խոզի փափկամիս (500 գ): Վերևում կատարել խորը երկայնական կտրվածք:

_Ուշադիր եղեք, որ միսը չկտրեք մինչև շամփուրը: Բացել միսը և համեմել աղով և պղպեղով:

_Կտրվածքի մեջ դնել երկու ծնեբեկ, սոխի օղակներ և խնկունի:

_Փափկամիսը փաթաթել խոզապպուխտով, այն վերևից համեմել կարմիր պղպեղով, ձիթապտղի յուղով և կետչուպով `ըստ ճաշակի:

_Երբ ամբողջ միսը փաթաթեք, այն մեկ ժամ պահեք լավ այրված ածուխների վրա՝ երբեմն շրջելով:

_Դրանից հետո հեռացնել շամփուրները կրակից, հանել փայլաթիթեղը և առանց դրա կարմրացնել:

Խորովածը փայլաթիթեղի մեջ

Խորովածը փայլաթիթեղի մեջ

Պահպանեք այս բաղադրատոմսը և հաջորդ իսկ պիկնիկի ժամանակ պատրաստեք այս խորովածը: Խորովածը կարելի է նաև տանը պատրաստել, ջեռոցում:

Խորովածը փայլաթիթեղի մեջ պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իշլի քյուֆթա

Խնդրում ենք Գնահատեք